Գծատերերը չեն զիջում վարորդներին. իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները գերշահույթից չեն հրաժարվի. «Ժողովուրդ»

Լուրեր

30.06.2026 | 12:04
Այսօր գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրելու․ ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:01
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն փակ նիստում քննում է քաղաքական ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ակցիզային հարկի բարձրացման հետեւանքով դիզվառելիքի եւ սեղմված գազի շուկայում արձանագրված գնաճի հետեւանքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին. երթուղայինների վարորդները երեկվանից սկսել են բողոքի ակցիաները: Նրանք պահանջում են կա՛մ ավելացնել տրանսպորտի ուղեվարձը, կա՛մ նվազեցնել իրենց վրա դրված «պլանը», որպեսզի հնարավոր լինի նոր պայմաններում աշխատել: Բնականաբար, քաղաքային իշխանություններն առայժմ զերծ են մնում տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելուց, քանի որ առանց այն էլ երկրում համատարած գնաճի դեպքում, երբ բնակչությունը սոցիալապես ծանր պայմաններում է, նման քայլը կարող է պայթյունավտանգ լինել:

Բացի այդ` նրանք աչքի առաջ ունեն նախկինի տխուր փորձը, երբ տրանսպորտի թանկացման դեմ մարդիկ ընդվզեցին` բողոքի ցույցեր անցկացնելով, այնուամենայնիվ, 100 դրամ վճարելով: Իսկ գծատերերը, որոնց մի մասն էլ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն են՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իր աներորդի, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդիները, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ու որդիները, եւ այլք, չեն ցանկանում հրաժարվել գերշահույթներից` երթուղայինների վարորդներին «ծառայեցնելով» իրենց հարստացման գործին: 

Երեկ, երբ «Ժողովուրդ» օրաթերթը Հենրիկ Նավասարդյանից հետաքրքրվեց, թե որպես գծատեր, ինչու վարորդների «պլանը չեք իջեցնում», պաշտոնյան նյարդայնացավ. «Դուք սկսում եք ուրիշ բաներ հարցնել, գրավոր հարցերը ուղարկեք… ուրիշ դաշտ եք մտնում բուն թեմաները թողած…»:

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: