ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել

Լուրեր

23.02.2026 | 23:30
Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է հայտնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակներում օգնություն ստանալու հարցում
23.02.2026 | 23:19
Լոնդոնում Էփշտեյնի գործի շրջանակում ձերբակալվել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը
23.02.2026 | 23:05
Վրաստանն արգելել է մշտական ​​բնակության վայր չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես գիդ, տաքսու վարորդ և առաքիչ
23.02.2026 | 22:48
ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող գլխավոր բազայից
23.02.2026 | 22:34
ՀՀ մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.02.2026 | 22:21
Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 
23.02.2026 | 22:07
ՀԷՑ-ը մարել է շուրջ 9 մլն դոլար և 1,2 մլն եվրո վարկային պարտավորություններ՝ առանց նոր ֆինանսավորում ներգրավելու. Պետրոսյան
23.02.2026 | 21:54
Կիևը հայտնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը՝ փետրվարի 26-27-ը
23.02.2026 | 21:40
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Քենիայի ԱԳՆ-ների միջև
23.02.2026 | 21:29
Փաշինյանն «օլիգարխների որս» է սկսել. վարչապետի պնդումները երեկ և այսօր, իսկ վա՞ղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 21:13
ՀՀ և Պորտուգալիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգը
23.02.2026 | 21:00
Պատերազմի ռիսկը կտրուկ նվազեց. «Թրամփի ուղին» նախ անվտանգության գործիք է, հետո՝ տնտեսական․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:49
Հունգարիան վետո է դրել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների և Ուկրաինային վարկ տրամադրելու որոշման վրա
23.02.2026 | 20:36
Հետախուզվող Պողոսյանի հայտը Մոսկվայից․ ինչ հաշվարկ ունի նախկին պաշտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:28
Մեքսիկայում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Բոլորը

Հակառակորդի գրոհող ստորաբաժանումներն ու կրակային միջոցները ոչնչացնելիս արդյունավետ գործողություններով աչքի են ընկել և անձնական խիզախություն դրսևորել շարքային-պայմանագրային Քաջիկ Սասունի Սարգսյանը, կրտսեր սերժանտ Արման Վահեի Արզաքանյանը, շարքայիններ Կարեն Արմենի Գաբրիելյանը, Գևորգ Խաժակի Ալեքսանյանը, Ռոբերտ Գարիկի Աբրահամյանը, Արթուր Արմենի Ավետիսյանը, Ժորա Տիգրանի Սահրադյանը, Վահան Սիլիչի Մելիքյանը, մայոր Սարգիս Եղիշեի Աղաջանյանը, կրտսեր սերժանտներ Վահե Կարենի Գալստյանը, Սամվել Համլետի Աթյանը, սերժանտ Հրանտ Գրիշայի Եղիազարյանը, ավագ սերժանտ Արմեն Արթուրի Դավթյանը. տեղեկացնում է ՊԲ-ն:

Լեյտենանտ Գևորգ Եղիշեի Ասլանյանը քաջաբար մասնակցել է դիրքերից մեկի հետ գրավման գործողությանը, հակառակորդի գրոհները հետ մղելու ժամանակ ստացել հրազենային վիրավորումներ և լիարժեք կերպով կատարել մարտական առաջադրանքը:

Լեյտենանտներ Մարտիրոս Մերուժանի Մկրտչյանը, Տարոն Լևիկի Սաղաթելյանը և Արտաշես Անուշավանի Առաքելյանը բազմաթիվ մարտական դրվագներում հետ են մղել թշնամական գրոհները, թշնամուն պատճառել կենդանի ուժի կորուստներ, կրակի տակից դուրս բերել զոհվածներին ու վիրավորներին:

Կրտսեր սերժանտ Խաչատուր Մարատի Սահակյանը ոչնչացրել է թշնամու մի քանի տասնյակ զինվորականի, խոցել է մեկ տանկ և հմտորեն ղեկավարել իր ջոկը:

Լեյտենանտ Սենեքերիմ Էդվարդի Էլբակյանը համառ մարտեր է վարել հակառակորդի դեմ, հմտորեն ղեկավարել ենթականերին, ոչնչացրել թշնամու կենդանի ուժ և զինտեխնիկա: Հոկտեմբերի 15-ին վիրավորվել է թշնամու հրետակոծության հետևանքով:

Հարավային ճակատային գծում ընթացող մարտերին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել կապիտան Արամայիս Արթուրի Գրիգորյանը, շարքայիններ Ալբերտ Գևորգի Մարտոյանը, Վոլոդյա Հարությունի Հարությունյանը:

Փառք մեր հերոսներին: