Հայկ Մարությանը ավագանու նիստից ուշացել է
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի փոխարեն այսօր ավագանու նիստը մեկնարկեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ:
Փոխքաղաքապետն ասաց, որ պատճառը Մարությանի ուշացումն է, նա ավելի ուշ կժամանի նիստին:
Հավելենք, որ այսօր քննարկվելու է փոխքաղաքապետ նշակակելու հարցը: Առաջարկվել է ավագանու անդամ Գայանե Մելքոմ֊Մելքոմյանի թեկնածությունը: