Պահանջում ենք գործել բացառապես օրինականության սահմաններում. մի խումբ ՀԿ-ների հայտարարությունը՝ ոստիկանության կողմից միջպետական ճանապարհի փակման վերաբերյալ

Լուրեր

06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
Բոլորը

 Մի խումբ հասարակական կազմակերպությունների հայտարարություն են տարածել ոստիկանության կողմից միջպետական ճանապարհի փակման վերաբերյալ։  Հայտարարությունը՝ ստորև.

 

Ինչպես հայտնի է, այսօր՝ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին, վաղ առավոտից ոստիկանությունը արգելափակել է Երևան-Մեղրի (Մ2) ավտոճանապարհը՝ Գորիս քաղաքի մատույցներում, և փակ պահել այն առնվազն 6 ժամ:

Մինչ այժմ ոստիկանությունը որևէ բացատրություն չի ներկայացրել միջպետական ավտոճանապարհի փակման պատճառների ու իրավական հիմքերի մասին, սակայն ակնհայտ է, որ ճանապարհի փակմամբ նպատակ էր հետապնդվում չթողնել քաղաքացիներին մոտենալ «Սյունիքի դարպասներին» (որտեղ վերջիններս մտադիր էին ճանապարհը փակելու միջոցով խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ):

Նշվածը, սակայն, որևէ կերպ հնարավոր չէ դիտարկել որպես ժամեր շարունակ ոստիկանության կողմից միջպետական նշանակության ավտոճանապարհով երթևեկության փակման իրավաչափ պատճառ: Ավելին, նման գործողությունը հանդիսանում է քաղաքացիների՝ խաղաղ հավաք անցկացնելու իրավունքի խոչընդոտում: Ակնհայտ է, որ նույնիսկ որոշ քաղաքացիների հակաիրավական գործողությունների կանխման նպատակով անգամ ոստիկանության կողմից միջպետական ճանապարհի փակումը չի կարող համարվել ո՛չ իրավաչափ և ո՛չ էլ համաչափ։

Հարկ է արձանագրել, որ այն քաղաքացիները (այդ թվում՝ նախատեսված ցույցի հետ կապ չունեցող), որոնց տեղաշարժվելու իրավունքը սահմանափակվել է, տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից չեն տեղեկացվել սահմանափակման պատճառների ու հիմքերի մասին:

Պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների՝ իրենց իրավունքների իրականացման հանդեպ՝ հաշվի առնելով, որ հատկապես Սյունիքի մարզում երկար տարիներ նրանք զրկված են եղել իրենց իրավունքներից նախորդ իշխանությունների կողմից կիրառված տարբեր բռնաճնշումների հետևանքով։

Հայտարարում ենք, որ վերը նշվածով ոստիկանության կողմից խախտվել են՝

1. ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ տեղաշարժվելու (40-րդ հոդված) և տեղեկատվություն ստանալու (51-րդ հոդված) իրավունքները, հավաքների ազատությունը (44-րդ հոդված),

2. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հավաքների ազատությունը (11-րդ հոդված) և տեղաշարժի ազատությունը (4-րդ արձանագրության 2-րդ հոդված), տեղեկատվության ազատության և կարծիքի արտահայտման իրավունքը (10-րդ հոդված)

3. «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված մարդու անձեռնմխելիության երաշխիքները և 22-րդ հոդվածով սահմանված իրավունքի սահմանափակման դեպքում դրա հիմքերի ու պատճառների մասին անմիջապես հայտնելու պահանջը:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները խստորեն դատապարտում են ոստիկանության կողմից ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ու միջազգային պարտավորություններով ստանձնած մարդու իրավունքների կազմակերպված ոտնահարումը, պահանջում են ոստիկանությունից գործել բացառապես օրինականության սահմաններում՝ ապահովելով մարդու իրավունքների իրականացումը, հատկապես՝ զանգվածային միջոցառումների ժամանակ։

Միաժամանակ, կոչ ենք անում նաև բոլոր քաղաքացիներին հավաքներն իրականացնել բացառապես խաղաղ ճանապարհով ու զերծ մնալ բռնությունից ու բռնության կոչերից:

Իրազեկ քաղաքացիների միավորում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ