Արթուր Դավթյանի նման ելույթն անակնկալ էր․ Հակոբ Սերոբյանն անցնող տարվա և օլիմպիական ուղեգրի շանսերի մասին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը
«Մեր տղաները շատ լավ հանդես եկան: Մեր մասնակցությունը գնահատում եմ գերազանց»:
Այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ ամփոփելով հայ մարմնամարզիկների ելույթները Վորոնինի գավաթի խաղարկությունում:
Հիշեցնենք, որ  Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի 27-րդ խաղարկությունում Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը հիանալի է հանդես եկել թե՛ բազմամարտում, թե՛ առանձին գործիքների եզրափակիչներում՝ նվաճելով 4 ոսկե և 2 բրոնզե մեդալ: Արմեն Պետրոսյանը, որը բանակից զորացրվելուց հետո առաջին միջազգային մրցաշարին էր մասնակցում, նվաճել է 1 բրոնզե մեդալ։
Առանձին գործիքների եզրափակիչներում Արթուր Դավթյանը ոսկե մեդալակիր է դարձել նժույգթափերում, հենացատկում և ազատ վարժությունում։ Հայաստանի բազմակի չեմպիոնը երկու բրոնզե մեդալ էլ նվաճել է օղակների և պտտաձողի եզրափակիչներում, իսկ Արմեն Պետրոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել զուգափայտեր վարժությունում։
«Մեր տղաները շատ լավ են մասնակցել: Սպասվածից ավելի լավ, քանի որ 2 ամիս չէինք մարզվել: Արթուր Դավթյանը գերազանց մասնակցեց՝ նվաճելով 4 ոսկի, 2 բրոնզե: Բացարձակ չեմպիոն դարձավ՝ մասնակցեց առանց թերությունների: Հպարտանում են դրանով: Արմեն Պետրոսյանը  1 տարի առաջ է ծառայությունից վերադարձել ու հետաքրքիր էր, թե ոնց պետք է մասնակցեր և իրեն արդարացրեց: Ընդհանուր առմամբ գերազանց եմ գնահատում մեր մասնակցությունը:  Արթուր Դավթյանի լավ մասնակցությունն էր անակնակալ, իսկ Պետրոսյանինը հետախուզական էր և ուզում էինք տեսնել՝ ինչի էր ընդունակ: Ինչ-որ չափով վերականգնվել էր՝ հետոն ցույց կտա ընթացքը»-ասաց Սերոբյանը:

Այս տարի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային էր լինելու Օլիմպիական խաղերի համար, պետք է կայանար Թուրքիայում, սակայն Հայաստանի հավաքականը հրաժարվել էր մասնակցությունից: Այնուհետև պանդեմիայի պատճառով նաև 20 երկիր հրաժարվեցին, այդ պատճառով ԵԱ-ից վարկանիշային ստատուսը հանվեց, սակայն մրցաշարն անցկացվեց: Հակոբ Սերոբյանն ակնկալում է Օլիմպիական խաղերի մեկ ուղեգիր. 

«Դոհայում պետք է լիներ Աշխարհի Գավաթի վարկանիշային մրցաշարը, բայց հետաձգվեց և հավանաբար կկայանա մարտին: Ես ճիշտն ասած  ունեմ մեկ ուղեգրի ակնկալիք: Աշխարհի գավաթի խաղարկությունները սկսվել են 1999 թվականից: Մենք բաց ենք թողել 2 մրցաշար, քանի որ Բաքվում էին անցկացվում և մենք, բնականաբար, չենք մասնակցել, այդ պատճառով հույս չունենք, որ կարող ենք Աշխարհի Գավաթից վարկանիշ վերցնել, քանի որ հաշվարկվում են բոլոր մրցումների արդյունքները: Այսինքն հաշվարկվում են նախորդ տարիների մասնակցությունը, և քանի որ մենք ավելի քիչ ենք մասնակցել մյուս երկրների համեմատ, այդ պատճառով մեր շանսերն ավելի քիչ են»-նշեց Սերոբյանը:

Ամփոփելով տարին՝ մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշեց.

«Մեր ազգի համար շատ վատ տարի էր և ազդեց բոլորիս վրա և ոչ՝ միայն մարզիկների: Մարզիչների վրա էլ, ամբողջ ազգի վրա էլ ազդել է: Մարզումների մասին չէինք էլ կարողանում մտածել: Բոլոր ուժեղագույն մարզիկների զորակոչի հարցն էլ կար, և մարզումները երկրորդ պլան էին մղվում և չէինք մարզվում, քանի որ ի վիճակի էլ չէինք: Դե էլ չեմ խոսում պանդեմիայի մասին»:

Վորոնինի գավաթը հայ մարմնամարզիկների համար տարվա վերջին ստուգատեսն էր: Առաջիկա մրցաշարերի ժամկետները հայտնի են, սակայն ոչինչ դեռ վերջնական չէ. 

«Մարտի կեսերին տեղի կունենա Աշխարհի Գավաթի խաղարկությունը, բայց դեռ ոչինչ հստակ չէ, ուղղակի պլանավորած է: Նույնիսկ կազմակերպիչները չգիտեն, թե ինչ կլինի: Արտասահմանում էլ ուսումնամարզական հավաք ենք պլանավորել, սակայն թե երբ բաց կլինեն այդ երկրները, ոչ մեկ չի կարող ասել»,-եզրափակեց Սերոբյանը:

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ