Բելգիայի դաշնային խորհրդարանը Ադրբեջանից պահանջում է զորքերը դուրս բերել Արցախից. Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Բելգիայի ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձև, որով դատապարտում է Արցախի հայ ազգաբնակչության դեմ Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ և օտարազգի վարձկանների մասնակցությամբ սանձազերծված ադրբեջանական ռազմական ագրեսիան և հստակորեն պահանջում է, որ Ադրբեջանը և նրան սատարող ուժերը զորքերը դուրս բերեն Լեռնային Ղարաբաղի տարածքից, որը նվաճվել է բռնի ուժի և բռնության գործադրմամբ: Այս մասին հայտնում է Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդը:

«Բանաձևը նաև դատապարտում է խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կանխամտածված հարձակումները և կաստետային և ֆոսֆորային ռումբերի կիրառումը:

Բանաձևի նախաբանում խոսվում է նաև Արցախի հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման մասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներ, և շեշտվում է, որ այդ սկզբունքները ոտնահարվել են Ադրբեջանի կողմից:

Քանի որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեջ չի նշվում Արցախի կարգավիճակի մասին, Բելգիայի խորհրդարանը կոչ է անում երկրի կառավարությանն աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների անհապաղ վերսկսումը, որը նպատակ կունենա Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ որոշում հաստատել, մասնավորապես հաշվի առնելով դրա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Բանաձևը Բելգիայի կառավարության կոչ է ուղղում պահանջել Թուրքիայից դադարեցնել ռազմական միջամտությունը ղարաբաղյան հակամարտությունում և անմիջապես վերջ տալ Հարավային Կովկասում իր ապակայունացնող դիրքորոշմանը: Թուրքիան պետք է նաև դադարի խթանել սիրիացի վարձկանների և ջիհադականների տեղափոխումը և տեղակայումը Լեռնային Ղարաբաղում և կազմակերպի նրանց անհապաղ տեղահանումը տարածաշրջանից: Ըստ բանաձևի՝ Թուրքիայի կողմից ցանկացած միջամտություն հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկող առաքելությանը համարվելու է վտանգավոր տեղի բնակչության անվտանգության համար: Ցանկացած նման առաքելություն պետք է ստանձնի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և Բելգիայի Հայ դատի հանձնախումբը նաև ողջունում են այն փաստը, որ Բելգիայի ներկայացուցիչների պալատը դիմում է կառավարությանը՝ եվրոպական գործընկերների հետ անել հնարավոր ամեն բան՝ նպաստելու համար Արցախում ավերված կամ վնասված շենքերի վերակառուցմանը, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախի բնակչությանը և զոհեր ունեցած և փախստական ընտանիքներին: Կառավարությունը կաջակցի, որպեսզի UNESCO-ն առաքելութուն ուղարկի ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի տարբեր շրջաններ՝ հանուն ճարտարապետական և կրոնական ժառանգության պահպանման:

Բանաձևը նաև անդրադառնում է գերիների վերադարձի խնդրին: Ներկայացուցիչների պալատը խստագույնս դատապարտում է ռազմագերիների սպանության փաստը և պահանջում է, որպեսզի պատերազմի հանցագործություններ իրականացնողները հետապնդվեն և պատժվեն:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ
Բելգիայի Հայ դատի հանձնախումբ»,- նշվում է հաղորդագրությունում: