Սերժ Սարգսյանը Հայաստանի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ գործիչն է. Շարմազանով

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արտառոց չի համարում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ իր համար անփոխարինելի մարդիկ չկան։

«Բոլորն էլ իրավունք ունեն ազատ արտահայտել իրենց կարծիքը։ Իսկ ի՞նչ պարտադիր է, որ մեր և պարոն Ծառուկյանի, մեր և պարոն Փաշինյանի, մեր ու այլոց կարծիքները համընկնեն բոլոր հարցերում։ Ես հարգում եմ բոլորի կարծիքները՝ անկախ նրանից, թե դրանց հետ համամիտ ե՞մ, թե՞ ոչ», – այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Այսօր ավելի վաղ, պատասխանելով Factor.am-ի հարցին՝ արդյոք նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես երկրի ղեկավար անփոխարինելի համարում է, Գագիկ Ծառուկյանն ասել էր՝ իր համար անփոխարինելի մարդիկ գոյություն չունեն:

«Իսկ ինչ վերաբերում է իմ գնահատականներին, ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ այո, կան անփոխարինելի գործիչներ։ Անփոխարինելի գործիչ, ըստ իս, նշանակում է, որ եթե այդ գործիչը չլիներ, ապա մարդկությունը կամ ոլորտը շատ բան կկորցներ։ Մի պահ պատկերացրեք՝ խորհրդարանը՝ առանց Վահան Հովհաննիսյանի, անկախության շարժումն առանց Պարույր Հայրիկյանի և Ազատ Արշակյանի կամ Ռազմիկ Զոհրաբյանի, ֆուտբոլը՝ առանց Հենրիխ Մխիթարյանի և այլն։ Սա է իմ կարծիքը», – հավելեց Շարմազանովը։

Մանրամասները՝ տեսանյութում: