ՊԲ-ն հրապարակել է նորօրյա հերոսների սխրանքները

Լուրեր

05.04.2025 | 11:01
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 5-ի դրությամբ
05.04.2025 | 10:40
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
05.04.2025 | 10:19
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը․ վարորդը տեղում մահացել է
05.04.2025 | 10:05
Գագիկ Խաչատրյանին թույլատրվել է վիրահատության նպատակով մեկնել Գերմանիա
04.04.2025 | 23:39
Հայաստանն ընտրվել է ՄԱԶԾ-ի, ՄԱԿ Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի անդամ
04.04.2025 | 23:29
Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինել. Գալուզինը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին
04.04.2025 | 23:19
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.04.2025 | 23:00
Թուրքիան Իսրայելի հետ առճակատում չի ուզում և չի ցանկանում տեսնել Իրանի դեմ որևէ հարձակում․ Ֆիդան
04.04.2025 | 22:42
Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանն ու Բուլղարիան կանաչ էներգետիկ միջանցքի մասին հուշագիր են ստորագրել
04.04.2025 | 22:26
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. անդրադարձ չի կատարվել բռնության ահազանգերին
04.04.2025 | 22:11
ՀՀ կառավարությունը պատշաճ կերպով չի արձագանքել հանրահավաքի պահանջներին. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունը
04.04.2025 | 21:51
Բաքվում շինծու գործերով դատական նիստում Դավիթ Մանուկյանը հարցաքննվել է, խոսել Ռուբեն Վարդանյանից
04.04.2025 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները
04.04.2025 | 21:29
Էրդողանի՝ ԱՄՆ այցի հաստատված ամսաթիվ դեռևս չկա
04.04.2025 | 21:13
Թրամփը ցուցադրել է իր դեմքով 5 միլիոն դոլար արժողությամբ «ոսկե քարտը»
Բոլորը

ՊԲ-ն հրապարակել է նոր հերոսների և նրանց սխրագործությունների մասին պատմություններ։

Ավագ լեյտենանտ Երվանդ Համբարձումի Հարությունյանը հմտորեն ղեկավարել է ենթակա անձնակազմին, կատարել առաջադրված մարտական խնդիրները և պատճառել թշնամուն զինտեխնիկայի ու կենդանի ուժի կորուստներ:

Լեյտենանտ Սեյրան Էրիկի Հարությունյանը ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժը, կասեցրել վերջինիս բազմակի գրոհները՝ դրսևորելով առանձնահատուկ խիզախություն:

Շարքային Ալեքսանդր Վահեի Ալեքսանյանը ոչնչացրել է թշնամական կենդանի ուժ և, դրսևորելով խիզախություն, կասեցրել հակառակորդի մխրճումը մեր դիրք:

Շարքային Սերժ Արամայիսի Բեգլարյանը ոչնչացրել է թշնամու մեկ տանկ, մեծաքանակ կենդանի ուժ:

Սերժանտ Արսեն Հայրապետի Հայրապետյանը խիզախորեն մարտ է վարել հակառակորդի գերակշռող ուժերի դեմ, պատճառել նրանց մեծաքանակ կորուստներ:

Կապիտան Համիկ Արայիկի Սիմոնյանը մի խումբ զինծառայողների հետ օգնության է շտապել շրջափակման մեջ հայտնված մեկ այլ ստորաբաժանման անձնակազմին և, կատաղի մարտի բռնվելով թշնամու ուժերի հետ ու կորուստներ պատճառելով վերջիններիս, փրկել շրջափակված զինակից ընկերներին:

Կապիտան Սիմոնյանը աչքի է ընկել նաև կարևոր բարձունքներից մեկի ուղղությամբ թշնամու 100 հոգանոց գրոհը հետ մղելու ժամանակ՝ ցուցաբերելով արիության և պատրաստության բարձր մակարդակ:

Փառք մեր հերոսներին: