Մեր պայքարը մեր երեխաների համար է․ գերեվարված շիրակցիների հարազատները կրկին ճանապարհներ են փակել

Լուրեր

18.12.2025 | 18:56
Միրզոյանը Շեկերինսկայի հետ քննարկել է ՀՀ–ՆԱՏՕ համագործակցության խորացումն ու նոր գործընկերային օրակարգը
18.12.2025 | 18:51
ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» ևս 41 լցանավ
18.12.2025 | 18:46
10 եպիսկոպոսներին ուղեկցող անձինք ինչո՞ւ ոստիկանական հագուստով չէին․ ոստիկանապետի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 18:26
ԱՄՆ-ն առաջարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ն օգտագործել երեք երկրների համար. Կիևը դա անարդար է համարում. Զելենսկի
18.12.2025 | 18:18
Գարեգին Բ-ի դեմ ընդվզած եպիոսկոպոսները ժամանեցին Մայր Աթոռ․ նրանց ելույթն ուղեկցվեց սուլոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 18:11
Մեծաթիվ ոստիկանական ուժեր և հավաք Մայր Աթոռում // Փաշինյանը Պետերբուրգ կմեկնի՝ ԵՏՄ նիստի․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 18:09
Լավրովը ՀՀ-ում ընտրությունների հետ կապված Կալլասի արտահայտությունները որակել է «արտաքին միջամտության խոստովանություն»
18.12.2025 | 17:55
Արման Ծառուկյանը նշել է՝ ում հետ կցանկանար անցկացնել գրեփլինգի մենամարտ
18.12.2025 | 17:43
Եկել եմ Գերագույն հոգևոր խորհրդի նիստին, օրակարգը չգիտեմ. Վահան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:40
Դատարանը մերժել է անվանի ֆուտբոլիստին բանտից վաղաժամ ազատ արձակելու խնդրանքը
18.12.2025 | 17:35
Եկել եմ աջակցելու եպիսկոպոսներին. Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:34
Կեղծ աճուրդներ է կազմակերպել․ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել
18.12.2025 | 17:30
Ինչու է Սամվել Կարապետյանի և տիկնոջ նկարը կախված Վեհարանում․ Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:28
Ժամերգություն Մայր Աթոռում․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 17:21
Մալաթիայի «Ոսկու շուկա»-ի տնօրենը ձերբակալվել է ապօրինի զենք կրելու կասկածանքով
Բոլորը

Արցախի Խծաբերդ ու Հին Թաղեր բնակավայրերում գերեվարված կամ անհետ կորած կամավորների, զինծառայողների հարազատներն այսօր կրկին փակել են Երևան-Գյումրի ճանապարհը, նախ՝ Ազատանի, հիմա՝ Հոռոմի հատվածը։ Նրանք տեղեկություններ են պահանջում իրենց հարազատներից։

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց՝ իրենց երեխաներին են պահանջում։

«Գան, իմանանք մեր երեխաների վիճակն ինչ է լինելու։ Մեր պայքարը մեր երեխաների, մեր գերի ընկածների համար է։ Մեր երեխաներին ազատեք, բերեք։ Դուք ձեր աթոռների, մենք՝ մեր երեխաների մասին ենք մտածում։ Քայլեր ձեռնարկեք»,- վրդովված ասաց հարազատներից մեկը՝ ընդգծելով, որ իրենք վարչապետի դեմ չեն պայքարում։

«3 ամիս է՝ իմ երեխայից խաբար չունեմ։ Թող մեր երեխաներին բերեն, տան մեզ, բոլոր ծնողները դրա համար են ելել։ Իսկ մեծերը իրանց համար ուտում-խմում են, երեխաների մասին չեն մտածում։ Բերեն, մեր երեխաներին տան մեզ»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գերեվարված կամ անհետ կորած կամավորների, զինծառայողների հարազատները Շիրակի մարզում կրկին ճանապարհներ էին փակել։ Արդեն մի քանի օր նրանք պարբերաբար հանդիպումներ են ունենում Շիրակի մարզպետարանում։ Երեկ երեկոյան նրանց ընդունել է մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել Երևանում, սակայն նշել է, որ գերեվարվածների ու անհետ կորածների մասին դեռևս ստույգ տեղեկություններ չկան։

Այսօր էլ Շիրակի մարզպետարանում հարազատները հանդիպելու են ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հետ։

Էմմա Չոբանյան