Ալիևը հայտարարել է, թե ԼՂ հակամարտության մասին կարելի է արդեն խոսել բացառապես անցյալ ժամանակով

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին կարելի է արդեն խոսել բացառապես անցյալ ժամանակով։ Այս մասին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ես ամբողջությամբ համաձայն են Վլադիմիր Պուտինի հետ այն հարցում, որ խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ պետք է արդեն ասենք, որ այն եղել է անցյալում։ Սա արդեն պատմություն է»,- նշել է նա։

Ալիևը նաև շարունակել է սպառնալիքներ հնչեցնել, իսկ ԼՂ-ի վերաբերյալ Պուտինի հայտարարությունը «կարևոր ազդանշան է» անվանել այն ուժերին, որոնք ցանկանում են խանգարել եռակողմ համաձայնագրի իրականացմանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 17-ին ռուսական «Россия 24»-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահը հայտարարել էր, որ եթե հայկական կողմը հրաժարվի ԼՂ-ի շուրջ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնագրից, մեծ սխալ ու «ինքնասպանություն» կլինի։

Հավելենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին՝ հոր՝ Վովա Փաշինյանի մահվան հետ կապված։

Տաթև Ֆռանգյան