Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծել են Արևելյան հարևանության տարածաշրջանում հակամարտությունների հասցեագրման նախադեպ, և մենք կցանկանայինք լսել ԵՄ մեր գործընկերների կարծիքը. ՀՀ ԱԳ նախարար

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

ԱԳ նախարար Արա Այվազյանի հայտարարությունը` Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ

Ինչպես գիտեք, սա ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստն է: Սա ժամանակային առումով պատեհ և կարևոր հանդիպում է, որի ընթացքում մենք քննարկելու ենք հարցերի լայն շրջանակ, այդ թվում` իրավիճակը Արցախում և տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերությանն առնչվող հարցեր: Իհարկե, մենք նաև անդրադառնալու ենք կյանքի տարբեր բնագավառների վրա COVID-19 համավարակի ունեցած բացասական հետևանքների և դրանց հաղթահարմանն առնչվող հարցերի:

Անդրադարձ է կատարվելու մեր բարեփոխումների օրակարգին, այդ թվում՝ ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Անդրադառնալու ենք նաև համագործակցությանը տարբեր ոլորտներում, ինչպիսիք ենք՝ քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական, կրթության, տրանսպորտի, էներգետիկ և բնապահպանության ոլորտները:

Ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել, որ Գործընկերության խորհրդի նախորդ հանդիպումից ի վեր ԵՄ անդամ բոլոր երկրները՝ բացի մեկ երկրից, արդեն իսկ տեղեկացրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին։ Հայաստանը մշակել է այն դրույթների կյանքի կոչման ճանապարհային քարտեզը, որոնք դեռևս ուժի մեջ չեն մտել: Ակնկալում ենք, որ ՀԸԳՀ շուտով ամբողջապես կվավերացվի և ուժի մեջ կմտնի, որի արդյունքում մեր համագործակցության արդյունքները կհամալրվեն և կբազմապատկվեն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ժողովրդի:

Իհարկե, մեր քննարկման առանցքում են լինելու տարածաշրջանային խնդիրները և պատերազմն Արցախում, երբ Ադրբեջանը մարտահրավեր նետեց Արևելյան գործընկերության հիմքում ընկած արժեքներին, մեր ընդհանուր երվրոպական արժեքներին: Ադրբեջանը բացահայտ խախտել է իր միջազգային պարտավորությունները՝ ուժ կիրառելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ, դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքները, իրականացնելով պարբերական բնույթ կրող հրեշավոր պատերազմական հանցագործություններ, թիրախավորելով ոչ միայն Արցախի բնիկ ժողովրդին, այլև մեր հարուստ մշակութային և կրոնական ժառանգությունը՝ դրանով իսկ ակնհայտորեն ի ցույց դնելով իր ցեղասպան մտադրությունը` վերացնելու տարածաշրջանում Հայաստանի հազարամյա ներկայության հետքերը:

Դուք գիտեք, որ այս ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի ուղղակի աջակցությամբ, ընդհանուր առմամբ խաթարել է խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում: Այն նաև վկայնում է այն մասին, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծել են Արևելյան հարևանության տարածաշրջանում հակամարտությունների հասցեագրման նախադեպ:

Եվ այս առումով մենք կցանկանայինք լսել այս վերջին ագրեսիայի և տարածաշրջանային կայունության վրա վերջինիս ազդեցության վերաբերյալ Եվրամիության մեր գործընկերների կարծիքը:

Ադրբեջանի ագրեսիվ և ցինիկ վարքագիծն անընդունելի է և պետք է դատապարտվի, քանի որ այն հարցականի տակ է դնում Արևելյան գործընկերության առանցքային արժեքները:

Մենք նաև ցանկանում ենք լսել այս ագրեսիայի հետևանքների հասցեագրման գործում Եվրամիության դերի մասին, մասնավորապես՝ հումանիտար ճգնաժամի տեղում հաղթահարման հարցում։