Մոտավոր 500 հոգի է վարչապետի հրաժարականը պահանջում. Լոռու նորանշանակ մարզպետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Լոռիում վարչապետի հրաժարականը շատ քիչ թվով մարդ է պահանջում,-լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանը:

«Ձեր հարցից այնպիսի տպավորություն է, թե ամբողջ Լոռու մարզն է պահանջում, բայց նման բան գոյություն չունի։ Վարչապետի հրաժարականը պահանջողները մոտավորապես 15-20 հոգի են, տեսախցիկներով պարզ ֆիքսել եմ»,- ասաց մարզպետը:

Հարցին, թե Երևանում քանի՞ հոգի է պահանջում վարչապետի հրաժարականը, մարզպետը պատասխանեց. «Մոտավոր 500 հոգի մարդ են»։

«Ժողովրդի մեծամասնությունն այսօր աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դա ակնհայտ երևում է,- նշեց մարզպետը: -Կսպասենք հերթական ընտրություններին, 2023 թվականին ժողովուրդն իր կարծիքը կարտահայտի ընտրությունների միջոցով»:  Խաչատրյանի խոսքով՝ իրենց օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա:

Հարցին՝ անընդհատ ասվում է, որ ժողովուրդը վարչապետին վստահում է, իսկ մարդիկ, ովքեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ժողովուրդ չե՞ն, նա պատասխանեց. «Ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում այդ մարդկանց, դա իրենց իրավունքն է արտահայտվելու, քննադատելու, բայց դա ժողովրդի մեծամասնությունը չէ»:

Մարզպետը նաև նշեց, որ սիրողական մակարդակով խոսակցություններ է լսել, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերին մարդկիկ գումարով են գալիս, սակայն փաստեր չունի:

Մանրամասները՝ տեսանյութում: