Կապիտուլյացիան խստորեն ավելացրեց ՌԴ-ի դերը․ Հայաստանը վերածվել է Կալինինգրադի մարզի, Արցախը՝ Աբխազիայի․ Արմեն Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
03.11.2026 | 11:20
Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով
03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
03.11.2026 | 11:11
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է ունեցել մրցակցից հարված ստանալու հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:03
Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին՝ իր և Աննա Հակոբյանի բաժանման մասին «զրպարտություն համարվող տեղեկությունները» հերքելու պահանջով
03.11.2026 | 10:50
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզու թիրախներին․ CBS News
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ

-Պատերազմից հետո ընդդիմադիր ուժերը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողություններ են անցկացնում, որոնց նախատիպը մենք տեսել ենք 2018-ին։ Նիկոլ Փաշինյանի կիրառած տեխնոլոգիաներով հնարավո՞ր է նրան հեռացնել։

-Նշեմ՝ տեխնոլոգիաներն ինչ-որ առանձնահատուկ նշանակության չեն, որ այս գործընթացի համար իրենք աշխատում են, իսկ մեկ այլ գործընթացի համար՝ չեն աշխատում։ Տեխնոլոգիաներն ընդամենը հնարքներ են, որ քո առջև դրված խնդրին հասնես կարճ, արդյունավետ ձևով։ Կարևոր չէ՝ երկու տարի առաջ տեխնոլոգիաներն ինչ նպատակի համար ես օգտագործել, հիմա՝ ինչ նպատակի համար, եթե այս տեխնոլոգիաները կիրառես, դու արդյունք կստանա՞ս, թե՝ չէ։

-Մարդուն, որը երկու տարի առաջ այդ տեխնոլոգիաների կիրառմամբ հաղթել է և եկել իշխանության, կարելի՞ է հաղթել դրանց կիրառմամբ։

-Մի քիչ այդպես չի՝ մարդը տեխնոլոգիաների միջոցով է հաղթել, որովհետև տեխնոլոգիաներն իրենք աշխատում են։ Բայց այստեղ միանշանակ չէ, որ հենց կոնկրետ այդ տեխնոլոգիաներով հաղթեց, որովհետև կային շատ կարևոր գործոններ, և այդ գործոններից մեկն այն էր, որ մյուս կողմը նույնպես այդքան ցանկություն չուներ իշխանություն պահելու, և շատ դեպքերում պայմանավորված ձևով իշխանությունը հանձնվեց 2018-ին, և ոչ թե թավշյա հեղափոխությամբ։

-ՀՀ-ի քաղաքական պրոցեսներում շատերը տեսնում են դրսի ազդեցություն, մասնավորապես՝ Մոսկվայի ձեռքը։ Կան մարդիկ, որ նաև Արևմուտքին են այստեղ քաղաքական ազդեցություն վերագրում։ Ինչպիսի՞ ուղերձներ են գալիս դրսից, և ի՞նչ նպատակ ունի, օրինակ, ՌԴ-ն ՀՀ ներքաղաքական դաշտում, կա՞ որևէ ուղղորդում ներքաղաքական պրոցեսներում։

-Նախկինում էլ արտաքին քաղաքական կենտրոնները՝ Թրամփից առաջվա ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Ռուսաստանը, նաև՝ Իրանը, միշտ էլ խաղադրույքներ են կատարել Հայաստանում այս կամ այն քաղաքական ուժի վրա։ Ռուսաստանն ընդհանրապես հիմնականում իշխող քաղաքական ուժի վրա է խաղադրույք կատարում, վերջերս է սկսել հանդիպել ընդդիմադիր ուժերի հետ։ Այո՛, արտաքին քաղաքական կենտրոնների ազդեցությունը Հայաստանի վրա բավականին ուժեղ է, ուղղակի տեղի ունեցան որոշակի գործընթացներ, օրինակ՝ Թրամփը, գալով իշխանության, փոքր-ինչ այլ քաղաքականություն վերցրեց, քան Օբաման էր վարում։ Չենք կարող ասել՝ Թրամփը աջակցում էր Հայաստանում արևմտամետ ուժերի ձևավորմանը։ ԵՄ-ն իր փախստականներով էր զբաղված, այլ խնդիրներով, ուշադրությունն այդ ուղղությամբ էր։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նա իր դիրքն ամրապնդում էր կամաց-կամաց, իսկ այս պատերազմից հետո, երբ Հայաստանը կապիտուլյացիա ստորագրեց Ադրբեջանի առջև, այստեղ Ռուսաստանի դերն էականորեն ավելացել է, խիստ է ավելացել։ Եթե խաղաղապահների գործոնն էլ հաշվի առնենք, կարող ենք ասել՝ Արցախի մնացած մասը վերածվել է Աբխազիայի, Հայաստանը՝ Կալինինգրադի մարզի։ Դա նշանակում է՝ ՌԴ-ի ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա էականորեն ավելացել է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան