Անհետ կորած մեր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, զոհվածների մարմինները գտնելը շարունակում է մնալ մեր օրակարգի ամենահրատապ հարցը. Արայիկ Հարությունյան
Հասարակություն
15.12.2020 | 10:36Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Դեկտեմբերի 14-ին Երևանում մասնակցել եմ ռազմական և քաղաքացիական 44 գերիների հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը:
Կարճատև հանդիպում եմ ունեցել տուն վերադարձած մեր հայրենակիցների հետ, ընդգծել, որ նրանց վերադարձի երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման գործընթացի, ինչի համար Արցախի իշխանությունների անունից հայտնել եմ բոլոր ջանքերը ներդնելու պատրաստակամություն:
Վերահաստատում եմ, որ անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում է մնալ մեր օրակարգի ամենահրատապ հարցը»: