Կայացել է արտիստիկ լողի Հայաստանի առաջնությունը. ԿԳՄՍՆ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Դեկտեմբերի 11-13-ն անցկացվել է արտիստիկ լողի Հայաստանի առաջնությունը, որին այս տարի մասնակցել է 33 մարզուհի: Մրցումային առաջին օրը կայացել է պարտադիր ծրագիրը, որտեղ մասնակիցները կատարել են 4 վարժություն, հաջորդիվ տեղի են ունեցել մենալողի և զուգալողի մրցումները, որոնց արդյունքների հիման վրա էլ կատարվել է պարգևատրումը. հաղորռում են ԿԳՄՍՆ-ից:

Մենալողի ծրագրով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մերի Մարտոյանը, երկրորդ մրցանակակիր է դարձել Ամալյա Բարիկյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Միլանա Մանախովան: Զուգալողում լավագույն արդյունքը գրանցել է Ամալյա Բարիկյան և Մերի Մարտոյան զույգը, երկրորդ տեղում Անի Բարիկյան և Միլանա Մանախովա զույգն է, իսկ երրորդում՝ Լիլիթ Գևորգյան և Մարի Սահակյան զույգը:

Հարգանքի տուրք մատուցելով պատերազմում զոհվածների հիշատակին՝ առաջնությունն անցկացվել է առանց երաժշտության: Արտիստիկ լողի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Անահիտ Թավրիզյանի խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ մրցումները կազմակերպում են առանց երաժշտության. «Իհարկե, առանց երաժշտության հանդես գալը մասնակիցների համար հավելյալ խոչընդոտներ է առաջացրել, սակայն դրանք չնչին են մեր զինվորների կրած դժվարությունների համեմատ»:

Հավաքականի գլխավոր մարզիչը նշում է նաև, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի մասնակիցների թիվը մեծացել է. «Բարեբախտաբար, մասնակիցների թիվն ավելացել է: Բացի դրանից՝ մեծահասակները չեն թողել մարզաձևը, ինչն ամեն տարի զգացվել է: Մարզական տեսանկյունից աճը նկատելի է: Ցավոք, համավարակով պայմանավորված՝ այս տարի մրցաշարերի չենք մասնակցել, Ծաղկաձորում ունեցել ենք ուսումնամարզական հավաք և այս առաջնությունը: 2021 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններ կան, որոնցից առաջ, եթե համավարակը թույլ տա, կմասնակցենք այլ մրցաշարի»: