Արդարադատության նախարարությունը «Գործարար միջավայրի բարելավման արդի մարտահրավերները դատաիրավական բարեփոխումների ներքո» խորագրով գիտաժողով է անցկացրել

Լուրեր

27.04.2026 | 12:37
Մենք պետք է ապահովենք Իրանի ժողովրդի իրավունքները բանակցություններում. Արաղչի
27.04.2026 | 12:28
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
27.04.2026 | 12:21
«Չկա Հայաստան առանց Փաշինյան»․ ով է աղմուկ հանած պաստառի հեղինակը
27.04.2026 | 12:12
Փաշինյանն ԱԱԾ-ում է․ ՈՒՂԻՂ
27.04.2026 | 12:10
Արարատ Միրզոյանը Ֆրանսիա է մեկնում // Երթևեկության սահմանափակումներ Երևանում․ ԼՈՒՐԵՐ
27.04.2026 | 12:06
ԽԱՊԿ 2026-ի առաջին եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
27.04.2026 | 12:02
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 11 մարդ, այդ թվում` 2 երեխա
27.04.2026 | 11:54
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 14 մարդ է զոհվել
27.04.2026 | 11:46
Ապրիլի 29-ին Երևանը կվերածվի մեծ բեմի՝ «Արի՛, պարի՛» նախաձեռնությամբ
27.04.2026 | 11:37
Իրանը Հորմուզի նեղուցի բացման առաջարկներ է ներկայացրել ԱՄՆ-ին. Axios
27.04.2026 | 11:30
Աշխարհի գավաթ․ Դավիթ Չալոյանը՝ արծաթե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 11:20
Արամ Սարգսյանը ներկայացնում է «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 11:11
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու համար 10 հազար դրամ խոստանալու գործով 4 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել․ ՔԿ
27.04.2026 | 11:02
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետին
27.04.2026 | 10:57
«Արցախցիների ներգրավումը հայաստանյան աշխատաշուկայում» թեմայով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Դեկտեմբերի 11-ից 12-ը Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություների կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվել էր «Գործարար միջավայրի բարելավման արդի մարտահրավերները դատաիրավական բարեփոխումների ներքո» խորագրով երկօրյա աշխատաժողով։

«Վերջինին մասնակցել են պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱԺ պատգամավորներ Սուրեն Գրիգորյանն ու Եղիշե Սողոմոնյանը, ներկայացուցիչներ՝ Էկոնոմիկայի, Ֆինանսների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններից, Կենտրոնական բանկից, Պետական եկամուտների կոմիտեից, Բանկերի միությունից, առևտրային բանկերից, խորհրդատվական ընկերություններից, հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև ոլորտային փորձագետներ ու իրավաբան-գիտնականներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ դատաիրավական բարեփոխումների ներքո մինչև այժմ քննարկված ու իրականացված հիմնական օրակարգային հարցերը շոշափել են հանրային ոլորտի թեմաներ, ուստի այս համատեքստում կարևորվում է մասնավոր ոլորտի, գործարար միջավայրի բարելավմանը ուղղված հարցերի քննարկումը, որոնք ներառված են աշխատաժողովի օրակարգում:

«Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տ. Դադունցը ներկայացրել է աշխատաժողովի ընթացքում քննարկվելիք թեմաների շրջանակը` կորպորատիվ և արբիտրաժի ոլորտների բարեփոխումներ, էլեկտրոնային պայմանագրերի դաշտի բարելավում և կրիպտոակտիվների իրավական կարգավիճակի հստակեցման ուղղությունները։

Կորպորատիվ ոլորտում նախատեսվող փոփոխությունների շրջանակում քննարկվել են աշխատակիցերի բաժնետիրացման, բաժնետոմսերի համախմբան (կոնսոլիդացիայի), բաժնետոմսերի դասակարգման կառուցակարգերի վերանայման, բաժնետոմսերի պարտադիր գման և վաճառքի պահանջի վերաբերյալ կարգավորումների ներդրման, կորպորատիվ կառավարման մարմինների իրավասությունների արդյունավետ տարանջատման և բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրական դաշտի արդիականացմանն ուղղված մի շարք հարցեր։

Արբիտրաժի ոլորտի բարեփոխումների շրջանակներում քննարկվել են ոլորտի օրենսդրության վերանայման հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստանում արբիտրաժային նոր կենտրոն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Ներկայացվել են արբիտրաժային նոր կենտրոնի ստեղծման ամփոփ օրակարգը՝ կազմակերպաիրավական ձև, ֆինանսավորում, կառուցվածք, արբիտրաժային կանոններ, արբիտրների (այդ թվում` միջազգային) ներգրավման ուղիներ, վճարներ, այլ երաշխիքներ:

Անդրադարձ է եղել նաև էլեկտրոնային պայմանագրերի իրավական կարգավորումների արդիականացման և կրիպտոարժույթների իրավական կարգավիճակի հստակեցման ու կանոնակարգումների նախատեսման անհրաժեշտության հարցերին:

Օրակարգային հարցերի շուրջ ծավալվել են քննարկումներ և բանավեճեր աշխատաժողովի հյուրերի և բանախոսների մասնակցությամբ, որոնց ժամանակ հնչած առաջարկությունները և դիտարկումները հիմք կհանդիսանան բարեփոխումների իրականացման և քննարկված փաստաթղթերի լրամշակման համար` մինչև դրանց սահմանված կարգով շրջանառությունը»,- ասված է ՀՀ ԱՆ-ի տարածած հաղորդագրությունումԼ