Կառավարությունը շարունակում է Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված գործողությունները

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

«Կառավարությունը շարունակում է Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված գործողությունները
❗ Քայլեր են ձեռնարկվել Էլեկտրոնային առևտրի խթանման համար․
ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշմամբ (https://www.e-gov.am/gov-decrees/item/35204/, նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից) ընդունվել են մի շարք կարգեր էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների և դրանց էլեկտրոնային կտրոնների կիրառման պահանջների վերաբերյալ։
Նախատեսված գործողություններն ուղղված են խթանելու էլեկտրոնային առևտուրը, ինչն առավել արդիական է կորոնավիրուսի համավարակի պայմաններում։
Նշված որոշմամբ սահմանվել են էլեկտրոնային ՀԴՄ-ների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, վերջիններիս միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները, հստակեցվել են ՀԴՄ-ին ներկայացվող որոշ տեխնիկական պահանջներ և գործառութային (ֆունկցիոնալ) մասին վերաբերող որոշ դրույթներ:
❗ Դեկտեմբերի 3-ին կայացած նիստում ընդունվել է նաև ՀՀ կառավարության N1940-Ն որոշումը (https://www.e-gov.am/gov-decrees/item/35170/, նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից)։
Որոշումն ուղղված է ապահովելու Հայաստանի գործարար միջավայրի բարելավման գործընթացի շրջանակում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը։
Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման մեջ փոփոխությունների արդյունքում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կնվազեցվեն ինչպես շինարարության բնագավառում առաջացող բնական կորուստները, այնպես էլ այլ ոլորտներում գործունեություն իրականացնող, սակայն շինարարական նյութերի պահպանությամբ և տեղափոխմամբ զբաղվող տնտեսվարողներինը։ Այսպիսով՝ համախառն եկամտից բնական կորուստների չափերը կսահմանվեն ոչ թե ըստ բնագավառի, այլ՝ ըստ նյութերի։
Կարգավորման արդյունքում շինարարական նյութերի պահպանությամբ և տեղափոխմամբ զբաղվող բոլոր տնտեսվարողների շրջանում կստեղծվեն հավասար և արդար տնտեսական գործունեության պայմաններ, իսկ նշված որոշման 1-ին մասով սահմանված ուղղություններով կկիրառվի ավելի համադրելի մոտեցում»,- գրում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: