Հանգանակված 4,5 միլիոն դոլարով ՔՈԱՖ-ը սարեր է շարժում՝ հանուն Հայաստանի գյուղերի և այստեղ ապաստանած արցախցիների

Լուրեր

12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) «Շուռ տանք սարերը» առցանց հեռարձակվող դրամահավաքի ընթացքում հանգանակվել է ավելի քան $4.5 միլիոն գումար. տեղեկացնում են «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամից (ՔՈԱՖ):

Դեկտեմբերի 6-ի միջոցառումը փոխարինում էր ՔՈԱՖ-ի ամենամյա գալա երեկոյին, որն ավանդաբար անցկացվում էր Նյու Յորքում։
Գումարը ծառայելու է Հայաստանի 64 գյուղերում կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական հրատապ ծրագրերի իրագործմանը, ինչպես նաև Լոռու մարզում գերժամանակակից ՍՄԱՐԹ կենտրոնի գործունեությանը։ Հավաքված գումարն օգտագործվելու է նաև Արցախից տեղահանված և ՔՈԱՖ-ի շահառու համայնքներում ապաստանած ընտանիքների համար տիպարային տների կառուցման համար։

ՔՈԱՖ-ի հիմնադիր և տնօրենների խորհրդի ատենապետ դոկտոր Կարո Արմենն իր ուղերձում ընդգծեց Հայաստանում ստեղծված ճգնաժամի պայմաններում ՔՈԱՖ-ի առաքելությունը հրատապ խնդիրներին ծառայեցնելու անհրաժեշտությունը․ «Ճգնաժամի կառավարումը ՔՈԱՖ-ի ԴՆԹ-ն է։ Այսօր էլ նման հրամայականի առջև ենք կանգնած․ Արցախից տեղահանված 40,000 հայ մնացել է անտուն։ Խնդիրը լուծելու համար մենք պետք է նախորդ տարի հավաքագրված 6 միլիոն դոլարի նշաձողն այս տարի բարձրացնենք 20 միլիոն դոլարի։ Պետք է կացարաններով ապահովենք մարդկանց, որ խուսափենք 1988 թ․ երկրաշարժից հետո վագոն-տնակներում տասնամյակներով ապրողների ճակատագրից»։

Արդեն երկու տասնամյակ է՝ ՔՈԱՖ-ը Հայաստանի գյուղերի զարգացման առաջամարտիկն է, այժմ էլ հանձն է առել փոքր-ինչ թոթափելու Արցախի վրա հարձակման հետևանքով մարդկանց առջև ծառացած խնդիրների բեռը։ ՔՈԱՖ-ը նախատեսում է ժամանակավոր կացարանով ապահովել ու իր ծրագրերի մեջ ներգրավել շուրջ 2000 փախստականի։ Ժամանակավոր կացարաններով ապահովելուց հետո ՔՈԱՖ-ը ձեռնամուխ կլինի մշտական բնակարանով ապահովելլու նրանց, ովքեր չեն կարող վերադառնալ Արցախ։ Այդ մարդկանց համար հասանելի են լինելու ՔՈԱՖ-ի կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրերը։

«Շուռ տանք սարերը» դրամահավաք-միջոցառումը հեռարձակվել է ԱՄՆ-ի USArmenia և ARTN հեռուստաընկերությունների արբանյակային ալիքներով։ Այն վարում էին Լոս Անջելեսի FOX 11 հեռուստաընկերության մեկնաբան և հաղորդավաար Արաքսյա Կարապետյանը և ՔՈԱՖ-ի Զարգացման գծով տնօրեն Հայկ Բոյաջյանը և համաշխարհային հռչակ վայելող աճուրդավար Գաբրիել Բուտուն։
Երաժշտական ելույթներով ողջունեցին երգչուհի Իվետա Մուկուչյանը և ջութակահար Արա Մալիքյանը՝ դաշնակահար Սերուժ Գրաճյանի նվագակցությամբ։ Դա հարգանքի տուրք էր ՔՈԱՖ-ի համայնքների հերոս զինվորներին, ովքեր արցախյան 44-օրյա պատերազմում կյանքը նվիրաբերել են հայրենիքի պաշտպանությանը։ Ջութակի և թավջութակի դուետով հանդես եկան նաև հայաստանցի Վիկտորյա և Լիանա Ուլիխանյանները, վոկալային կատարումն էլ ֆրանսաբնակ Հակոբ Ղասաբյանինն էր։

Հատուկ ուղերձով հանդես եկան դերասաններ Անդրեա Մարտինը, Վիկտոր Գարբերը, Շոն Հեյսը, Յուջին Լևին, Դանիել Լևին, Թինա Ֆեյը, Մարկ Գերագոսը, Հովիկ Կեուչկերյանը, Լորի Թաթուլյանը, Քեն Դավիթյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, կատակերգուներ Մարի Բասմաջյանը, Կև Օրկիյանը, դ-ր Էրիկ Իսրայելյանը, Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանական Ադրին Նազարյանը։
«Շուռ տանք սարերը» դրամահավաք-միջոցառման տեսագրությունը հասանելի է www.coafgives.org կայքում։ Հորդորում ենք աշխարհասփյուռ հայերին դիտել ու խորությամբ ճանաչել ՔՈԱՖ-ի աշխատանքը։ Կազմակերպության նպատակն է հավաքել 5 միլիոն դոլար մինչև տարեվերջ, իսկ 2021 թ․ կեսերին գումարը հասցնել 20 միլիոն դոլարի։