Եվրոպան թույլ չի տա Թուրքիային ապակայունացման քաղաքականություն վարել տարածաշրջանային հարևանների նկատմամբ․ Մակրոն

Լուրեր

12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
Բոլորը

Եվրոպան Թուրքիայի հետ երկխոսության համար բաց է մնում, սակայն  թույլ չի տա Եվրամիության անդամ երկրների հանդեպ իրավիճակի ապակայունացում։ Հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Reuters-ը։

«Եվրոպան ցույց տվեց, որ կարող է վճռական լինել Թուրքիայի հետ հարաբերություններում՝ Արևելյան Միջերկրական ծովում նրա գործողությունները  վերջ դնելու համար», – հայտարարել է Մակրոնը Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Բնականաբար, Եվրոպան միշտ բաց է երկխոսության համար, սակայն թույլ չի տա ապակայունացման քաղաքականություն վարել Եվրամիության անդամների, ինչպես նաև տարածաշրջանային հարևանների նկատմամբ», – շեշտել է Ֆրանսիայի ղեկավարը:

Հավելենք, որ ԵՄ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները այսօր Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ պայմանավորվել են ընդլայնել Արևելյան Միջերկրական ծովում ապօրինի հորատման համար Թուրքիայի նկատմամբ գոյություն ունեցող անհատական ​​պատժամիջոցների ցուցակը:

Հիշեցնենք՝ վերջերս Աթենքի և Անկարայի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են: Դա պայմանավորված է նրանով, որ թուրքական Oruc Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է կատարում Արևելյան Միջերկրական ծովի այն հատվածում, որը Հունաստանը համարում է իր Բացառիկ տնտեսական գոտին : Թուրքիան նաև հետազոտություններ է կատարում Կիպրոսի մերձակայքում:

Տաթև Ֆռանգյան