Լեռնային Ղարաբաղում մոտ 3 հազար հա այգու կորուստ ենք ունեցել, ինչպես նաև արոտավայրեր ու անասնագլխաքանակ. Բերբերյան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմը լուրջ վնաս է հասցրել Հայաստանի գյուղատնտեսությանը, և արտադրության քանակի ու տնտեսական աճի վրա եղած ազդեցությունը դեռ մի քանի տարի իրեն զգացնել կտա։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

Վերջինիս խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում մոտ 3 հազար հեկտար այգու կորուստ ենք ունեցել: «Խաղողի, պտղի, հատկապես նռան այգիները․․․մոտ 1200 հեկտար միայն նռենի ենք կորցրել, այն էլ՝ նոր տնկած այգիներ։ Արաքսի ափով այդ տարածքը, որ կորցրել ենք, այդտեղ է եղել։ Մոտ 20 հազար տնկի այգի էինք տնկել, դա կորցրինք, մոտ 250 հեկտար սոխ ենք կորցրել, դա մոտ 2000-2500 տոննա բերք էր, որը պետք է գար երևանյան շուկ։ա Իսկ ամենակարևորը՝ մոտ 50 հազար հեկտար հացազգիների տարածքներ ենք կորցրել, որը մոտ 100 հազար տոննա բերք էր ու պետք է գար հայաստանյան շուկա»,- նշեց Բերբերյանը՝ ընդգծելով, որ կոպիտ հաշվարկներով վնասները գերազանցում են մոտ 40 միլիոնը։

Ըստ Բերբերյանի՝ կորցրել ենք նաև արոտավայրեր և անասնագլխաքանակ: «Հայաստան է եկել մի լուրջ գլխաքանակ, բայց մենք այստեղ էլ մեր խնդիրներն ունենք։ Այդ սահմանամերձ շրջանում, երբ սահմանը գծվի, այնտեղ էլ ենք արոտավայրեր կորցնում։ Մենակ Սյունիքում մի տնտեսությունում 50 հազար գլուխ ոչխարի արոտավայրեր ենք կորցրել, որ այսօր գյուղացին ջրի գնով վաճառում է»,- նշեց նա։

Բերբերյանը նաև անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում առկա գնաճին։ Վերջինի կարծիքով՝ գնաճը պայմանավորված է 2 հանգամանքներով՝ դրամի արժեզրկմամբ և վառելիքի թանկացմամբ․ «Գնաճը հնարավոր է կանգնեցնել՝ ինտենսիվ զարգացնելով արտադրությունը։ Պետք է գնալ այդ ճանապարհով»։