Սիրիացի վարձկանները ԼՂ պատերազմում օգտագործվել են որպես «թնդանոթի միս»․ BBC-ն զրուցել է վարձկանների հետ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են հերքել, որ սիրիացի վարձկաններն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ, սակայն բրիտանական BBC-ին կրկին զրուցել է վարձկանների հետ։ Չորս սիրիացի զինյալներ պատմել են, թե ինչպես Ադրբեջանում ծառայության տարվելուց հետո իրենց միանգամից նետել են ռազմաճակատի առաջնագիծ։

Նրանք ասել են, որ դեռևս այս տարվա օգոստոսին վարձկանների կողմից վերահսկվող հյուսիսային Սիրիայի տարածքներում լուրեր էին տարածվում, որ դրսում պիտի լավ վարձատրվող գործ անել։

«Ես ընկեր ունեի, որն ինձ ասաց՝ կարող ես լավ աշխատանք անել՝ ուղղակի գտնվելով Ադրբեջանի ռազմական անցակետերում»,- լրատվամիջոցին ասել է վարձկաններից մեկը։

«Նրանք մեզ ասացին, որ մեր առաքելությունը սահմանին որպես խաղաղապահ ծառայելն է։ Նրանք ամսական 2․000 դոլար էին առաջարկում»,-ասել է լրագրող Էդ Բաթլերի մյուս զրուցակիցը։

BBC-ին գրում է, որ երկուսն էլ այդ աշխատանքի համար դիմել են սիրիական թուրքամետ խմբավորումներին։ Տարբեր գնահատականներով՝ 1․500-2․000 մարդ է գրանցվել ու մեկնել Ադրբեջան Թուրքիայի միջոցով՝ նրա ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։

«Ես չէի սպասում, որ ողջ կմնամ։ Թվում էր՝ մեկ տոկոս հավանականություն կա։ Մահը մեր շուրջբոլորն էր»,- ասել է վարձկան զինյալը։

Լրատվամիջոցը նշում է, որ չնայած Ադրբեջանն ու Թուրքիան հերքում են վարձկանների ներգրավելու փաստը, ուսումնասիրողները հավաքել են մեծաթիվ լուսանկարներ և այլ ապացույցներ՝ վերցված այն լուսանկարներից ու տեսանյութերից, որոնք վարձկաններն են տեղադրել համացանցում։

«Իմ առաջին մարտը սկսվեց գնալու հաջորդ օրը։ Ես և մոտ 30 տղաներ ուղարկվեցինք առաջին գիծ։ Մենք քայլեցինք 50 մետր, երբ հարկարծ հրթիռ ընկավ մեր կողքին։ Ես ընկա գետնին, հրետակոծությունն անընդմեջ տևեց 30 րոպե։ Այդ րոպեները տարիներ թվացին։ Զղջում էի, որ եկել եմ Ադրբեջան»,- լրատվամիջոցին պատմել է վարձկաններից մեկը։

Մի այլ սիրիացի էլ ասել է, որ վախից կաթվածահար է եղել, երբ սկսվել է հրետակոծությունը․ «Հիշում եմ, որ նստած գետնի վրա լաց էի լինում, իմ վիրավոր ընկերները ևս սկսեցին լաց լինել։ Մի տղայի գլխին բեկոր դիպավ, և նա տեղում մահացավ։ Ինչ վերաբերում է ինձ, չգիտեմ՝ ինչպես ողջ մնացի այս պատերազմում»։

Թե քանի սիրիացի վարձկան է սպանվել՝ ստույգ թիվը հայտնի չէ։ Մարդու իրավունքների սիրիական մշտադիտարկման կենտրոնի տվյալներով՝ սպանված ու վիրավոր վարձկանների թիվը 500 է։ Էլիզաբեթ Ցուկովն էլ, որ Վաշինգթոնի Գլոբալ քաղաքականության կենտրոնի աշխատակից է, լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ հազարավոր սիրիացիներ, որոնք մասնակցել են հակամարտությանը, օգտագործվել են որպես «թնդանոթի միս»։

«Նրանք շատ էժան են։ Նրանց կարելի է ուղարկել առաջնագիծ՝ առանց լավ պատրաստվածության, ինչը եղավ Ադրբեջանի դեպքում։ Մարդկանց կարելի է տալ Կալաշնիկովի ինքնաձիգ ու ասել՝ գնա՛, վերցրու այդ բարձունքը կամ անտառը»,- ասել է Ցուրկովը։

Բայց ԼՂ-ում ռազմական գործողությունների մեկնարկից հետո հարյուրավորները զենքը դրել են ու հրաժարվել կռվել։

«Հրամանատարները սպառնացին, որ Ադրբեջանում 9 ամիս կբանտարկեն։ Հետո էլ ասացին, որ եթե վերադառնանք Սիրիա, այնտեղ մեզ կձերբակալեն»,- BBC-ին պատմել է վարձկաններից մեկը՝ հավելելով, որ իրենցից 500 հոգի բողոքել է, ապստամբել ու սկսել են ազդել։ Նրանց անունները գրել են ու ասել, որ պատրաստվեն հետ գնալու, սակայն այդպես էլ խոստացված 2․000 դոլար աշխատավարձը չեն վճարել ու վերադարձրել են անձնական իրերը։ Լրատվամիջոցին վարձկանը նաև պատմել է, որ Սիրիա վերադառնալուց հետո հրամանատարը խմբավորումից 4 հոգու սպանել է։ Ի դեպ՝ վարձկանները BBC-ի հետ զրույցում նաև ասել են, որ մեղավոր են զգում վարձկան դառնալու համար։

Էմմա Չոբանյան