Ես Մոսկվայում էի՝ գալիս ասում էին՝ դավաճան, Սիսակին նույնն էին ասում, ոչինչ չպետք է ասեն. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Ի”նչ իրավունք ունեն մարդիկ գնալ պատգամավորների տան վրա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ քաղաքացիները խմբերով այցելում են իշխող «Իմ քայլի» պատգամավորների բնակվայրեր և բողոքի ակցիաներ անում՝ նրանց անվանելով դավաճան:

«Օրինակ՝ ի՞նչ մեղք ունի մեր պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը կամ Ալեն Սիմոնյանը: Ես Մոսկվայում եմ եղել, գալիս ասում են՝ դավաճան ես, Սիսակն իրենց տանն է եղել, գալիս ասում են՝ դավաճան: 30 տարի լռել ենք, ընտրակաշառքների վրա աչք ենք փակել, բանակից տուշոնկա ենք գողացել, իսկ մեր թշնամին  թեկուզ նավթադոլարներով պատրաստվել է պատերազմի, և հիմա տպավորություն է, որ այդ ամենը պետք է մեկ մարդու վրա լինի և այդ մեկ մարդը ասում է, որ մեր բոլորի մեղքը վերցնում է իր վրա և տանում դժոխք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ չի բացառել և անգամ ասել է, որ ճիշտ է, որ իշխանությունը գնա նոր ընտրությունների ճանապարհով. «Բայց գնալ մարդկանց տան վրա, սպառնալ,  անձնական հեռախոսահամարներ տալ, ընտանիքի անդամներին սպառնալ, վերջնագրեր ներկայացնել… նույնիսկ այդ պարագայում, եթե ստացվի, չնայած չի ստացվելու հաջողության հասնել, շարունակությունը շատ ավելի ողբերգական է լինելու, քան իրականությունը: Դրա համար բոլորս պետք է հասկանանք, որ պետք է  մի պահ մի կողմ դնենք այն ատելությունը, որը մեկս մյուսին ենք վերագրում, և հասկանանք, որ պետք է նստենք ու որոշենք, թե որոնք են մեր հետագա անելիքները, որպեսզի ավելի շատ խնդիրներ չունենանք: Իսկ այն, ինչ հիմա տեղի է ունենում, մեր խնդիրները շատ ավելի խորացնում է»,- ընդգծեց Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: