ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի կրկին Մոսկվա մեկնելու մասին տեղեկությունները կեղծ են
Հասարակություն
10.12.2020 | 13:29ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի կրկին Մոսկվա մեկնելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Հիշեցնենք՝ երեկ տեղեկություններ շրջանառվեցին, որ Արմեն Աբազյանը այս ամսվա մեջ երկրորդ անգամ Մոսկվա է մտնում:
Հիշեցնենք՝ Աբազյանը Մոսկվա էր գնացել դեկտեմբերի սկզբներին, ինչը պաշտոնապես հաստատել էր ԱԱԾ լրատական ծառայությունը՝ չմանրամասնելով հանդիպման օրակարգը։
Նարեկ Կիրակոսյան