Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 570 նոր դեպք

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 570 նոր դեպք, ապաքինվել է 3 045 պացիենտ,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված դեկտեմբերի 10-ի դրությամբ առկա նորագույն վիճակագրական տվյալների և կառավարության կողմից տարված միջոցառումների վերաբերյալ:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 19 636 թեստ, այստեղից 11 718-ը՝ հակագենի արագ թեստով և 7 918-ը՝ PCR: Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 570 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 178 953 դեպք:

Ապաքինվել է ևս 3 045 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 148 332: Ցավոք, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է ևս 43 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 657:

Այսօր արձանագրված վարակման 4 570 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 2 067 դեպք, Աջարիայում՝ 331, Իմերեթիում 708, Քվեմո Քարթլիում՝ 352, Շիդա Քարթլիում՝ 214, Գուրիայում՝ 72, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 325, Կախեթիում՝ 272, Մցխեթա-Մթիանեթիում՝ 133, Սամցխե-Ջավախեթիում՝ 75, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 21: Այս փուլում երկրում կա 28 938 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 918 մարդ, այդ թվում՝ 3 017-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 991-ը՝ Աջարիայում, 1 357-ը՝ Իմերեթիում:

Այս պահի դրությամբ ունենք 1 130 ծանր հիվանդ, այդ թվում՝ 515-ը Թբիլիսիում, 155-ը՝ Աջարիայում, 259-ը՝ Իմերեթիում: Այստեղից 453-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 205-ը Թբիլիսիում, 54-ը՝ Աջարիայում, 77-ը՝ Իմերեթիում: 3 524 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 144-ը՝ Թբիլիսիում, 1 715-ը՝ Աջարիայում, 370-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 18 496 մարդ: Կարանտինային գոտիներում ունենք 1 019 մարդ, այդ թվում 299-ը՝ Թբիլիսիում, 138-ը՝ Աջարիայում, 28-ը՝ Իմերեթիում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 139 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 50 724 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 19 817 մարդ, Աջարիայում՝ 10 336, Իմերեթիում՝ 5 647»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: