Սիրիայում շրջափակման մեջ հայտնված թուրքական ուժերը լքել են իրենց դիտակետը․ Al-Masdar News

Լուրեր

02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական ուժերը սկսել են լքել իրենց դիտորդական կետը, որը շրջափակվել է Հալեպ նահանգում Սիրիական արաբական բանակի (SAA) կողմից։ Այս մասին Al-Masdar News-ին հայտնել է սեփական աղբյուրը:

Ըստ լրատվականի դաշտային աղբյուրի՝ Թուրքիայի զինված ուժերը տեղափոխվել են մի քանի տրանսպորտային բեռնատարներով՝ Հալեպ նահանգի հարավ-արևմտյան մասում գտնվող Ալ-Զուրբա քաղաքից զորքերի դուրսբերումը սկսելու համար:

Աղբյուրը նշում է, որ սա կարևոր ձեռքբերում է, քանի որ թուրքական դիտակետը տեղակայված էր ռազմավարական M-5 մայրուղու (Հալեպ-Դամասկոս մայրուղի) հարևանությամբ, որի անվտանգությունը կառավարությունը փորձում էր ապահովել հակամարտության հենց սկզբից:

Տեղեկացվում է, որ թուրքական զորքերի բեռնատարները բեռնված են եղել սպառազինությամբ, որոնք տեղափոխվել են երկրի ներսում մեկ այլ թուրքական դիտակետ։

Ըստ աղբյուրի՝ Ալ-Զուրբայից թուրքական ուժերի դուրսբերումից հետո Սիրիայում Թուրքիայի վերահսկողության տակ կմնա երկրի հյուսիս-արևմուտքում միայն մի քանի դիտորդական կետ, սակայն դրանք ևս շրջապատված են սիրիական արաբական բանակի ուժերով:

Տաթև Ֆռանգյան