Չեմ հասկանում՝ ես ի՞նչ կապ ունեմ էս ամեն ինչի հետ․ Առուստամյանի պատասխանը՝ Բաբաջանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: ԱԺ Ֆինանսավարկային հարցերի  հանձնաժողովը այդ պաշտոնում առաջադրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը:

Առուստամյանն իր ելույթում անդրադարձավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիտարկումներին: Բաբաջանյանը կարծիք էր հայտնել, որ Հաշվեքննիչ պալատը ղեկավարում են մեծամասամբ նախկին կոռումպացված համակարգի բարքերն ու աշխատաոճը կրող պաշտոնյաներ:

Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուն ասաց, որ պատգամավորի դիտարկումները երկու մասի է բաժանում: «Քաղաքական բնույթ պարունակող դիտարկումներին չեմ անդրադառնալու, որովհետև կա քաղաքական չեզոքության խնդիր: Իսկ ինչ վերաբերում է մասնագիտական դիտարկումներին, իմ մասով հնչած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Մի բան կասեմ. ՊԵԿ-ի հետ կապված, ճիշտ նշվեց,  հարուցված է քրգործ, բայց չգիտեմ` հարուցված գործի շրջանակներում այդքան մանրամասներ որտեղից, բայց ես զերծ կմնամ, նախաքննության գաղտնիությունը հաշվի առնելով, որևէ գնահատական տալուց:  Չեմ հասկանում՝ ես ի՞նչ կապ ունեմ այդ ամենի հետ. ինքս երբևէ անօրինական գործողություններ չեմ կատարել»,- նշեց Առուստամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: