2021-ի պարգևավճարի՝ 18․8 միլիարդ դրամի բյուջեն չի կրճատվել. ԱԺ-ն վաղը քվեարկության կդնի նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Խորհրդարանն այսօր հերթական նիստում վերջնական փուլով քննարկեց 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը: Քվեարկությունը նախատեսվում է վաղն առավոտյան: Հաջորդ տարվա բյուջեով պետական համակարգի աշխատակիցների համար նախատեսված է 18․8 միլիարդ դրամ պարգևավճարի հատկացում: Նախագծի քննարկման առաջին օրերից բյուջեում առկա այս տողը սուր քննադատությունների արժանացավ: Ընդդիմությունը հայտարարեց՝ անընդունելի է կորոնավիրուսի և պատերազմի օրերին նման ծախս թույլ տալ, իշխանությունից հակադարձեցին՝ ընդդիմությունն էլ է իրենց հետ հավասար պարգևավճար ստանում, բայց և խոստացան վերանայել պարգևավճարների համար 18․8 միլիարդ դրամ հատկացնելու տողը: Բյուջում, սակայն, որևէ փոփոխություն չի եղել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի պատկերացմամբ՝ պարգևատրումներ կարող են արվել առանձին դպքերում, երբ առաջադրանքները բարձր որակով են կատարվել:

Պարգևավճարների թեմային անդրադառնալով՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ պետական համակարգի 19․709 հաստիքի միջին ամսական աշխատավարձը 370 հազար դրամ է՝ ներառյալ հավելավճարներն ու պարգևավճարները։ Նախարարի խոսքով՝ առանց դրանց աշխատավարձը կլինի 280 հազար դրամ:

ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանն Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած այս թվերի վերաբերյալ հարց է հնչեցնում՝ որքանո՞վ է արդար իրականացվում պարգևավճարի բաշխումը, որ նախարարը մասնագետից տասնապատիկ ավելի չվարձատրվի: Հակակոռուպցիոն ոլորտի փորձագետը կարծում է՝ առավել նպատակային է աշխատավարձի բարձրացումը, քան պարգևավճարների համակարգը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանն ասում է՝ այժմ պետական համակարգի աշխատողները կատարված աշխատանքին համապատասխան չեն վճարվում: Ըստ նրա՝ հանրությունը պետք է հաշտվի այն փաստի հետ, որ պետական համակարգում պարգևավճարներ են ստանում, մինչև, իր ձևակերպմամբ, աշխատավարձի միասնական մոտեցում կլինի:

«Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանն էլ պնդում է, որ պարգևավճարի համար նախատեսված գումարներն այլ ուղղությամբ կարելի է ծախսել: Պատգամավորը, օրինակ, պաշտպանական ոլորտի հետ կապված հաշվարկներ է ներկայացնում, որոնք իրագործելու համար, ըստ նրա, բյուջեից անհրաժեշտ է 19 միլիարդ դրամ՝ նույնքան, որքան պարգևավճարների համար:

«Իմ քայլից» Հայկ Գևորգյանն էլ, փորձելով հիմնավորել պարգևավճարների անհրաժեշտությունը, ասում է՝ այն աշխատանքի վարձատրության բաղադրիչներից է: Ըստ նրա՝ միայն բարձր վարձադրությամբ է հնարավոր պետական ապարատում որակյալ մասնագետներ ունենալ:

Հայկ Գևորգյանը կողմնակից չէ պետական համակարգի աշխավարձերի կրճատմանը,  հակառակը՝ պետք է ավելացնել: Նա, միաժամանակ, նշում է՝ հիմա պատգամավորները և այլ պաշտոնյաներ պարգևավճարներ չեն ստանում:

Բյուջեի նախագիծը քվեարկվելու է վաղն առավոտյան: Առայժմ հայտնի է միայն իշխող «Իմ քայլի» դիրքորոշումը՝ կողմ են քվեարկելու նախագծին, ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, դեռևս դիրքորոշում չեն հայտնել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան