«Գործը մեզ համար բացահայտված չէ»․ այսօր լրացավ Ավետիսյանների ընտանիքի սպանության 3-րդ տարին

Լուրեր

14.08.2026 | 00:40
Մարտուն Գրիգորյանը երկու ամսով կալանավորվել է
14.08.2026 | 00:08
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» պարտվեց «Սյոնին» ու դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 23:59
Էդուարդ Սպերցյանը հաղթական գոլ խփեց Սաուդյան Արաբիայի առաջնությունում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 23:23
Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման վերաբերյալ կարգը
13.08.2026 | 23:08
Որոշ շրջաններում կլինեն հորդառատ տեղումներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
13.08.2026 | 22:53
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպա լիգայում
13.08.2026 | 22:44
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.08.2026 | 22:30
Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման
13.08.2026 | 22:13
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
13.08.2026 | 22:03
Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը
13.08.2026 | 21:49
Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
13.08.2026 | 21:37
Արամ Հովհաննիսյանը չհերքեց. նա կնշանակվի ՌՈ պետ
13.08.2026 | 21:28
Պապոյանն ու ՌԴ գյուղատնտեսության նախարարը քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացումը
13.08.2026 | 21:15
«Ավելի լավ է չիմանամ՝ տունս ինչ վիճակում է»․ արցախցիները Բաքվից փոխհատուցում են պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 21:01
Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Աջապահյանի գործով
Բոլորը

2015 թվականի այս օրը տեղի ունեցավ Գյումրու Ավետիսյան ընտանիքի յոթ անդամների ողբերգական սպանությունը։ Ընտանիքի բոլոր յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման և հանձնվեց ՌԴ-ին։

Ավետիսյանների փեսան՝ Արթուր Կոշտոյանը, մեզ հետ զրույցում ասաց՝ գործն իրենց համար մինչև վերջ բացահայտված չէ։ Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Արթուր Սաքունցն էլ նշեց. «Հանցագործության շարժառիթը բացահայտված չէ, մեղադրանքի ապացույցների թվում որպես շարժառիթ նշվում է Պերմյակովի այն բացատրությունը, թե ինքը սպանությունը կատարել է 8000 դրամի համար։ Նա նշել էր, որ այդ գումարն իրեն անհրաժեշտ է եղել, որպեսզի անցնի Թուրքիայի սահմանն ու գնա ՌԴ։ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը խախտված է, արդյունավետ քննության իրավունքն է խախտվել, քանի որ Ավետիսյանների սպանության քրեական գործը կազմված է երկու մասից։ Մեկը՝ հայկական կողմից իրականացված քննչական գործությունների արդյունքում ձեռք բերված նյութերը և երկրորդը՝ ՌԴ-ի կողմից իրականացված քննության նյութերը՝ սպանության հիմքով, այն դեպքում, երբ ռուսական կողմն ընդհանրապես իրավունք չուներ այդ հիմքով քննություն անցակացնելու։ Ռուսական կողմից իրականացված քննության ընթացքում տուժողի իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները մասնակցություն չեն ունեցել»,- նշեց իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ հոկտեմբերի վերջին դիմել են ՄԻԵԴ, դեռ պատասխան չեն ստացել, պատրաստվում են երկրորդ անգամ նամակով դիմել, որպեսզի պարզեն՝ արդյոք բողոքը ՄԻԵԴ հասել է, թե՝ ոչ ։

 

Լիլիթ Շաբոյան