Ծառայողական շները սեպտեմբերից հսկում են Բագրատաշենի անցակետով բեռնատարների հոսքը. ՊԵԿ

Լուրեր

17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
Բոլորը

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական կենտրոնում հատուկ պատրաստություն անցած ծառայողական շները և կինոլոգները սեպտեմբերից շուրջօրյա հսկողություն են իրականացնում Բագրատաշենի անցակետում: Նախկինում կենտրոնի ծառայողներն, ըստ անհրաժեշտության, գործուղվում էին Հայաստանի սահմաններ Երևանից: ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի շրջանակում վարժեցված շներն ու կինոլոգներն արդեն մշտական ծառայություն են իրականացնում ինչպես Մեղրիի, այնպես էլ Բագրատաշենի մաքսակետում, ինչը բարձրացնում է հսկողության արդյունավետությունը:
Նախապես իրականացվող վերլուծությունների արդյունքում առավել ռիսկային մեքենաները զննվում են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողական շների կողմից` չխոչընդոտելով մաքսատան բնականոն աշխատանքը: Բեռնատարների և մարդատար մեքենաների դեպքում զննումը տևում է միջինում 5 րոպե, իսկ թեթև մարդատար մեքենաների դեպքում` մինչև 2 րոպե:

Բագրատաշեն տեղափոխված ծառայողական 4 շները պահվում են մաքսակետի տարածքում` հատուկ պայմաններով առանձնացված հատվածում: Նրանց մի մասը կոմիտեի ռազմավարական ծրագրի շրջանակում շնագիտական կենտրոնում բուծված ցեղատեսակների առաջին սերունդներից է:

Բագրատաշենի անցակետում մշտական ծառայություն է իրականացնում 4 աշխատակից: «Բոլորը բնակվում են Տավուշի մարզում` մոտակա գյուղերում, ինչը հեշտացնում է ամենօրյա աշխատանքը: Լինում են դեպքեր, երբ հերթափոխ իրականացնող 2 ծառայողներին օպերատիվ օգնության են հասնում մյուս հերթափոխի աշխատակիցները»,-տեղեկացնում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) պետ Կարեն Բալայանը:
Անհրաժեշտության դեպքում ծառայողական շները և կինոլոգները Բագրատաշենից կգործուղվեն մոտ հեռավորության վրա գտնվող երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումները սպասարկող Այրում-Ջիլիզայի մաքսային կետ: