Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1138 նոր դեպք. մահացել է 21 մարդ
Դեկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 144066 դեպք, որոնցից 120532-ն` առողջացած, 2393-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20540 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 535833 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3306 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1138 նոր դեպք: Ունենք 1385 առողջացած և 21 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 601 է: