Փաշինյանի հրաժարականը պահանջողների թիվն ավելացել է․ Ալեն Սիմոնյանն ակնարկում է արտահերթ ընտրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հայրենիքի փրկության ճակատ» նախաձեռնության համակիրներն այսօր կեսօրից անհնազանդության գործողություններ են իրականացրել Երևանում և հանրապետության մի քանի համայնքներում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նոյեմբերի 9-ից վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն «Հայրենիքը» և մեկ տասնյակից ավելի այլ կուսակցություններ վերջնաժամկետ էին տվել Նիկոլ Փաշինյանին, որը լրացավ այսօր ժամը 12։00-ին։ Փաշինյանը հրաժարական չտվեց, իսկ ընդդիմադիրներն անհնազանդության ակցիաներ սկսեցին՝ Երևանի տարբեր հատվածներում փողոցներ փակելով և խցանումներ առաջացնելով։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանի հրաժարականը կենսական նշանակություն է պետության համար:
Խորհրդարանական ուժերից միայն Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն է միացել «Հայրենիքի փրկության ճակատի» փողոցային պայքարին ու սատարում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ անցումային շրջանում վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար:

Ազգային ժողովի ընդդիմադիր մյուս ուժը՝ «Լուսավոր Հայաստանը», որի վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, չի միացել փողոցային պայքարին, բայց պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խմբակցությունից Անի Սամսոնյանն ասում է՝ փողոց դուրս գալուն կողմնակից չեն, քանի որ խորհրդարանական ճանապարհով վարչապետի հրաժարականին հասնելու շանսերը սպառված չեն:

Իշխանությունից ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Փաշինյանի հրաժարականի պահանջը, փողոցային անհնազանդության ակցիաներն ու Վազգեն Մանուկյանի թեկնածությունը համարում է հեղաշրջման փորձ: Ալեն Սիմոնյանի համար անհասկանալի է, թե ինչու է ընդդիմությունը ժողովրդից, իր ձևակերպմամբ՝ խլում իշխանություն ձևավորելու սահմանադրական իրավունքը։ ԱԺ փոխնախագահը չբացառեց՝ իշխանություններն արտահերթ ընտրությունների միջոցով կվերահաստատեն ժողովրդի վստահության քվեն: Սիմոնյանը համոզված է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կրկին մեծամասնություն է լինելու:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը իշխանության ներկայացուցիչների ելույթներից եզրակացրել է, որ շուտով արտահերթ ընտրություններ են լինելու:

Քաղաքական ուժերից զատ՝ վարչապետի հրաժարականի հորդորով են հանդես եկել Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսները: Գարեգին Բ-ն ասել է՝ Փաշինյանը պետք է հրաժարվի իր լիազորություններից՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշում է՝ այս պահին իշխանության հրաժարականի պահանջով հիբրիդային իրավիճակ է ստեղծվել․ փողոցային ճնշումից զատ՝ նաև ինստիտուցիոնալ կառույցներն են նույն կոչով հանդես գալիս:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն էլ նշում է, որ երկրում ստեղծված լարված իրավիճակը պայմանավորված է ոչ միայն իշխանության՝ զիջումների չգնալով, այլև ընդդիմության հայտարարություններով:

Արմեն Բաղդասարյանն ընդգծում է՝ իշխանափոխությունը չպետք է ինքնանպատակ լինի: Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ ընդդիմադիր ուժերը հանրային մեջ աջակցություն չունեն, ուստի պետք է ընտրություններն անցկացվեն կայուն պայմաններում:

Առայժմ տեսանելի չէ, թե հետպատերազմյան իրավիճակում քաղաքական ինչպիսի զարգացումներ և հանգուցալուծումներ կլինեն: Հայտնի է միայն, որ ընդդիմությունը վճռական է բողոքի ակցիաները շարունակելու որոշման մեջ: Սրան զուգահեռ՝ նաև Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են գործող Կառավարությանը սատարող ակցիաներ սկսել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան