«Չհամարձակվեք մեր հարցերին ի պատասխան հիշեցնել Թուրքիայի և Ադրբեջանի մասին». Փաշինյանը` ՀՀԿ-ին

Լուրեր

25.11.2024 | 23:15
Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարարին
25.11.2024 | 23:08
Ադրբեջանի ՌՕՈՒ կործանիչներն ուսումնական թռիչքներ են իրականացրել
25.11.2024 | 22:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
25.11.2024 | 22:33
Լոնդոնը ներկայացրել է ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումների ամենամեծ փաթեթը
25.11.2024 | 22:18
Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել` պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով
25.11.2024 | 22:01
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
25.11.2024 | 21:45
Սարի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 21:30
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2024 | 21:16
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հարցեր են քննարկել
25.11.2024 | 21:01
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
25.11.2024 | 20:45
Ադրբեջանի թակարդն է ՀՀ-ի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը հավասարեցնել Արևմտյան Հայաստանի հետ․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 20:28
ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արևմտյան խոշոր ընկերություններին կոչ է արել պատրաստվել պատերազմի
25.11.2024 | 20:14
Թուրքիայում 2 ռուս օդաչուներ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել
25.11.2024 | 20:00
Լեհաստանի նախագահը Հայաստանում է
25.11.2024 | 19:51
Ալումյանը՝ ընդդեմ ԿԿՀ-ի․ դատարանը բավարարել է հայցը
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: 
Նախագծի հիմնական զեկուցող ՀՌԱՀ անդամ Գագիկ Բունիաթյանի խոսքով՝ այս փոփոխության արդյունքում հանրապետական սփռման 3 ռադիոընկերություն է ավելանալու: «Բացի եղած հանրայինից փորձում ենք ստեղծել ևս 3 հանրապետական սփռման ռադիոընկերություն»,- ասաց նա:

Ի դեպ, զեկուցողն իր խոսքում անդրադարձավ նաև սահմանամերձ համայնքներում ծածկույթը չեզոքացնելու միտումի մասին, քանի որ բնակիչները հաճախ են բարձրաձայնում այդ խնդրի մասին, այս մասին հարց ուղղեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը. «Ինչպե՞ս է դա արվելու` հատուկ խլացուցիչնե՞ր են տեղադրվելու, թե՞ մենք անցնում ենք թվայինին, և քանի որ հարևան երկրում դեռ չեն անցել թվայինին, եթե միայն դա է, ապա լուծում չէ, քանի որ այն պահին, երբ նրանք անցնեն թվայինի, ունենալու ենք նույն խնդիրը»:

Գագիկ Բունիաթյանն արձագանքեց, որ այդ խնդիրն ամբողջությամբ չի լուծվի: «Ընդունելով սա մենք փաստում ենք, որ ինչ-որ մի օր կանցնենք թվային հեռարձակման, որը կապ չունի այդ խնդրի հետ: Երկրորդը` սահմանամերձ գոտում մեր հարևաններն ունեն համապատասխան քանակի ռադիոհաճախություններ, մենք էլ ունենք որոշ քանակի, բայց ամբողջությամբ չենք օգտագործում»,- ասաց նա:

Գորգիսյանը հակադարձեց` ստացվում է, որ առաջարկվող փոփոխությունը որևէ կերպ չի լուծում առկա խնդիրները:

«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ եթե հարևանների համար հակակշիռ են ուզում ստեղծել, ապա արտոնյալ պայմաններ պետք է լինեն, այլ ոչ թե հակառակը. «Եթե գումարը բարձրացնում ենք, ճիշտ է, առանձնապես մեծ գումար չէ, բայց քաղաքականության, վերաբերմունքի խնդիր է: Մյուս խնդիրը` մենք ընդհանրապես չենք բարձրաձայնում տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության հարցը, ինչո՞ւ մինչև հիմա այդ մրցույթը չի իրականացվել, որպեսզի այդ ռադիոալիքները տրամադրվեն ազատ, անկախ հեռարձակողներին»:

Այս հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկավ այս «նախագծի ակունքներում» կանգնած, Հանրային ռադիոյի նախկին ղեկավար Արման Սաղաթելյանը` պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավորների դիտարկումներին: Անդրադառնալով Արտակ Զեյնալյանի նկատառմանը` Սաղաթելյանն ասաց. «Եթե սա առնչվում է խոսքի ազատության հետ, ապա միանշանակ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, եթե այդպիսիք կան, իրենց մեդիաշահերը պաշտպանող կառույցների, որովհետև սրանով լուրջ վտանգվում է և՛ թուրքական, և՛ ադրբեջանական ռադիոների ներթափանցումը ՀՀ տարածք: Պարոն Բունիաթյանին կխնդրենք, եթե կապ կա թուրքերի և ադրբեջանցիների հետ, քննարկենք, որ հանկարծ լուրջ չոտնահարենք իրենց իրավունքները»:

Նիկոլ Փաշինյանը տեղից արձագանքում էր, սակայն նրա ձայնը լսելի չէր, ի վերջո իր ելույթում նա պատասխանեց Սաղաթելյանի խոսքերին. «Դուք բոլորդ ականատես եք, որ մենք հանգիստ մթնոլորտում քննարկում ենք նախագծերը, հարցեր ենք տալիս, շահագրգիռ ենք, բայց հանկարծ անհասկանալիորեն հանրապետական խմբակցության պատգամավորը «Ելք» խմբակցության պատգամավորի հարցին պատասխանելիս սկսում է` Թուրքիա Ադրբեջան… Ընդհանրապես ՀՀԿ-ականներին խորհուրդ եմ տալիս Թուրքիա-Ադրբեջան տերմինաբանությունը ընդդիմությանը հակազդելու համար չօգտագործել: Եթե օգտագործեք, ես ամեն անգամ ձեզ հիշեցնելու եմ, որ դուք միակ իշխանությունն եք, որ զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանին տարածքներ եք զիջել: Չհամարաձկվեք մեր հարցերին ի պատասխան հիշեցնել Թուրքիայի և Ադրբեջանի մասին, հակառակ դեպքում կհիշեցնենք քառօրյա պատերազմը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը ձախողելու ձեր պատրաստակամությունը և ամեն անգամ կհիշեցնենք, որ այդ հարցը պատշաճ մակարդակով քննված չէ»:

Ընդդիմադիր պատգամավորի ելույթին ելույթով արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` համաձայնելով, որ «իդեալական իշխանություն չեն եղել, նաև հավելեց, որ վերջին խորհրդարանական ընտրություններում թե՛ իրենց, թե՛ «Ելք»-ին համապատասխան ձայներ տալով գնահատական է տվել հանրությունը: «Մեր իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված առաջընթացից բացի հետընթաց չեն արձանագրել. Գերմանիայի նման երկիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Կիպրոսի, Սլովակիայի, Հունաստանի նման երկրները նույնիսկ ժխտողականությունն են ընդունել: Առաջին անգամ բանակցային գործընթացում Մինսկի խմբի համանախագահությունը արել է հասցեական հակաադրբեջանական հայտարարություն»,- ասաց Շարմազանովը:

 

Սեդա Ղուկասյան