Ուզում են ժողովրդից իշխանություն ձևավորելու իրավունքը վերցնել. Հովակիմյանն՝ ընդդիմադիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
Բոլորը

Ժողովուրդը երբեք ծնկի չի եկել: Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն է ծնկի եկել, ոչ թե ՀՀ ժողովուրդը. նա ծնկի է եկել ՀՀ ժողովրդի առաջ, որովհետև 2018-ին ժողովուրդն է հեղափոխություն իրականացրել, որի արդյունքում նա դարձել է ամբաստանյալ ու մի օր էլ դառնալու է դատապարտյալ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում արված արտահայտությանը, թե ժողովրդի ընտրած իշխանությունը ծնկի բերեց ժողովրդին:

«Ռոբերտ Քոչարյանի գիտակցության մեջ ժողովուրդը միշտ ծնկի եկած է, նա երկու անգամ նախագահի պաշտոն է ստանձնել, բայց երբեք չի ընտրվել: Մարդ, որն ատել է ՀՀ ժողովրդին, և դրա համար է այդպես է խոսում»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով ընդդիմադիրների գործունեությանը և Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, որ «եթե Փաշինյանը կամովին չհեռանա, գազազած ժողովուրդը կհոշոտի նրան», Հովակիմյանն ընդգծեց. «Այս խոսքերը կարող է ասել ՀՀ ժողովրդին ատող մարդը, այս խոսքերը առաջին հայացքից վարչապետին են հասցեագրված, բայց իրականում «պատերազմը» ՀՀ ժողովրդի դեմ է, ուզում են ժողովրդից իշխանություն ձևավորելու իրավունքը վերցնել»:

Մանրամասները՝ տեսանյութում: