Կարո Փայլանը ցուցմունք է տվել դատախազությունում

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը կանչվել է Անկարայի դատախազություն՝ ցուցմունք տալու:

Ըստ թուրքական «demokrathaber.org» լրատվական կայքի՝ հայ պատգամավորը ցուցմունք է տվել Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մտավորականների ու հասարակական գործիչների դեմ նախապատրաստվող մահափորձերի մասին իր արած հայտարարության առիթով սկսված հետաքննության շրջանակներում. փոխանցում է EH-ն:

Փայլանը, ավելի ուշ խոսելով դատախազությունում տված ցուցմունքների մասին, ասել է. «Թուրքիայում կա Հրանտ Դինքի իրողությունը: Նա ընկերս էր: Այն ժամանակ մշտապես թիրախավորվում էր: Խորհուրդ տվեցի դուրս գալ երկրից, սակայն չգնաց ու սպանվեց: Այժմ էլ որոշ մարդիկ, այդ թվում՝ Ջան Դյունդարը (Cumhuriyet ընդդիմադիր թերթի նախկին խմբագիր-EH), ինչպես նաև ԺԴԿ-ական մի շարք գործիչներ մամուլի կողմից թիրախավորվում են: Գերմանիայից տեղեկություններ ենք ստացել, որ այդ մարդկանց դեմ մահափորձ է իրականացվելու: Տեղեկությունները ստանալուց հետո հայտարարություն եմ արել»:

Հիշեցնենք, որ պոլսահայ պատգամավորը Թուրքիայի մեջլիսում հայտնել էր, որ ըստ իրեն հասած տեղեկությունների, Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մի շարք հայերի, ալևիների, ինչպես նաև թուրք ընդդիմադիր լրագրողների, գրողների ու մտավորականների վրա մահափորձ է նախապատրաստվում:  Փայլանը նշել էր, որ ահաբեկչությունները պլանավորող խմբերը ուղղորդվում են Թուրքիայից: