Ոչ ոք ոչ ոքի չի հոշոտելու. Մարուքյանը՝ Վազգեն Մանուկյանի խոսքերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
Բոլորը

Հանրահավաքի մասնակիցները, Վազգեն Մանուկյանը մինչև երեքշաբթի ժամը 12-ը ժամանակ են տվել, որ վարչապետը ինքնակամ հեռանա, հակառակ դեպքում, զգուշացնում են, որ «Ժողովուրդը գազազած կհոշոտի Նիկոլ Փաշինյանին»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այս դիտարկմանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց. «Ցանկացած հռետորաբանություն կարող է շահարկվել, դա բնավ իմ հռետորաբանությունը չէ, բայց մյուս կողմից նաև ես չէի փորձի շահարկել:

Ոչ ոք ոչ ոքի չի հոշոտելու, պետք չէ դա անդադար դարձնել մատի փաթաթան և ասել, որ նման բան է ասվել, ես չեմ կարծում, թե այդ իմաստով է ասվել, որ անպայման ժողովուրդը գալու է և ինչ-որ բան անի, կամ ժողովրդին առաջնորդելու են ինչ-որ բանի: Ուղղակի ամեն ուժ ունի իր մոտեցումները: Պետք է իրենք մեկնաբանեն, թե այդ վերջնաժամկետն ինչի հետ է կապված»,- նշեց Մարուքյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ հայտարարության մեջ բնռնության և քաղաքացիական պատերազմի կոչեր է տեսնում, Մարուքյանը նշեց. «Դիմեք Տեր-Պետրոսյանին, թող մեկնաբանի»:

Պատգամավորը նաև հավելեց, որ քաղաքացիական բախումներից ինքը խոսել է նոյեմբերի 9-ից սկսած, երբ որ մի քանի հարյուր մարդ էր մտել ԱԺ շենք, մի քանի տասնյակ մարդ էլ դեպի իր առանձնասենյակ էր գնում:

Մանրամասները՝ տեսանյութում: