«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում Հանրապետության և Ազատության հրապարակներում կազմակերպվել է 15 միջոցառում

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում 2017 թվականի դեկտեմբերի 19-ին տոնական լույսերի միացմամբ Երևանում մեկնարկել են ամանորյա բազմատեսակ և բազմաժանր միջոցառումները, որոնց շնորհիվ մայրաքաղաքը դարձել է ավելի ուրախ և գրավիչ ինչպես երևանցիների, այնպես էլ Նոր Տարին մեր քաղաքում դիմավորող զբոսաշրջիկների համար:

Այսպես, Հանրապետության և Ազատության հրապարակներում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել է 15 միջոցառում: Հատկանշական է, որ այս տարի առաջին անգամ տոնական միջոցառումներ են կազմակերպվել նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

«Նոր տարին Երևանում 2018» ծրագրով Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններում ցուցադրվել են ուրախ տոնական ներկայացումներ, որոնց այցելել է շուրջ 25 հազար երեխա:

Ամանորի օրերին մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար բաց են եղել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարանները և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, որոնք այդ ժամանակահատվածում ունեցել են շուրջ 350 այցելու, որոնցից 300-ը՝ զբոսաշրջիկներ տարբեր երկրներից:

Նշենք նաև, որ տոնական օրերին աշխատել են «Կարապի լիճ» և Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սահադաշտերը, որտեղ իրենց ակտիվ հանգիստն են անցկացրել գեղասահքի սիրահարները:

Հիշեցնենք, որ «Նոր տարին Երևանում 2018» ծրագրի եզրափակիչ միջոցառումը՝ «Իմ Հին ու Նոր տարի» համերգը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 19:00-ին: