ԱԺ պատգամավորների 1/5-ի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումն ընդունվել է քննության. Մարուքյան
Քաղաքականություն
07.12.2020 | 13:07«Տեղեկացնում եմ, որ Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումն ընդունվել է քննության։
Դատաքննության օր է նշանակվել 2021թ. փետրվարի 09-ը, 11։00։
Դատարանը որոշել է դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։
Որպես պատասխանող կողմ՝ ներգրավված են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովն ու կառավարությունը»,- գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: