Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը 50 հազար եվրո է տրամադրել Գեղարքունիքում ապաստանած արցախցիներին օգնելու նպատակով

Լուրեր

01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
Բոլորը

Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտը 50 հազար եվրո դրամաշնորհ է տրամադրել Գեղարքունիքի մարզում ապաստանած արցախցիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, այս մասին ՀՀ Գեղարքունիքի մարզպետին հատուկ նամակով ծանուցել է Իզերի դեպարտամենտալ խորհրդի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեն, միաժամանակ հավաստիացնելով, որ շարունակվելու են 2019 թվականին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջեւ վերահաստատված ծրագրերի իրագործումը՝ կրթության, առողջապահության եւ զբոսաշրջության ոլորտներում։ Պատասխան նամակով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է իր երախտագիտությունը եւ պատրաստակամությունը՝ Իզերի դեպարտամենտի հետ համագործակցությունը շարունակելու համար։

«Հարգելի պարոն Ժան-Պիեռ Բարբիե, գոհունակությամբ ու խորին երախտագիտությամբ ընդունեցի Ձեր եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի մշակույթի ժառանգության եւ ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոյի զորակցությունը, որն արտահայտվել է ինչպես ոգեւորող խոսքերով, այնպես էլ՝ դրամաշնորհային աջակցության տեսքով։ Չափազանց ծանր են պատերազմի պատճառով մեզ հասցված վերքերը, սակայն դրանք արագ հաղթահարելու ճանապարհներ են գտնվում, երբ ի հայտ են գալիս բարի կամքի ու մարդասիրության նման մոտեցումներ։ Իզուր չի ասված, որ իսկական բարեկամությունը ավելի լավ դրսեւորվում է նեղության պահին։ Համոզված եմ, որ տարիների մեր համագործակցությունը ոչ միայն կունենա հուսալի շարունակություն, այլ նաև իր նպաստը կբերի մեր մարզի զարգացմանը, աղետալի պատերազմից տուժած և Գեղարքունիքի մարզ տեղափոխված արցախցի ընտանիքների կենսական խնդիրների հաղթահարմանը։

Մեր հայրենիքի ու ժողովրդի համար այս դժվարին օրերին Իզերի դեպարտամենտի կողմից ցուցաբերած աջակցությունը մեզ միայն հուսադրում է, տրամադրում ստեղծարար աշխատանքի: Գեղարքունիքի մարզի բնակչության, մարզում ապաստանած արցախցիների եւ անձամբ իմ անունից երախտագիտություն եմ հայտնում նման մարդասիրական ձեռնարկի համար, վստահեցնելով, որ տրամադրված դրամաշնորհային աջակցությունը կունենա հստակ հասցեականություն և արդյունավետորեն կծառայի իր նպատակին»,-գրված է մարզպետի պատասխան նամակում: