Խորհրդարանը պետք է ընտրի անցումային շրջանի վարչապետ. ինչ էլ լինի՝ պիտի տեղի ունենա ԱԺ-ում. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երկրում իրավիճակը կայունացնելու նպատակով բաց է բոլոր ուժերի հետ համագործակցության համար, եթե խնդիրների լուծման հարցում մոտեցումները համընկնեն: Այս մասին «Լուսավոր Հայաստան»  խմբակցության նախաձեռնությամբ  հրավիրված` երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը դեռ նոյեմբերի 14-ին՝ իրավիճակից ելքեր փնտրելու հույսով ներկայացրել էր 13 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ: «Խորհրդարանական երկիր լինելով՝ հասկանում ենք, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան խորհրդարանում, այս դահլիճում: Եվ խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ՝ անցումային ժամանակաշրջանի վարչապետ: Հասկանում ենք, որ այս խորհրդարանը չի կարող պաշտոնավարել մինչև իր սահմանադրական ժամկետի ավարտը, դա է պատճառը, որ պետք է ընտրել անցումային վարչապետ»,- ասաց Մարուքյանը:

Ճանապարհային քարտեզի կետերից մեկն էլ միտված է Արցախի հարցով եռակողմ հայտարարության անորոշությունները բանակցելուն: «Առաջինը գերիների, նահատակների դիերի փոխանակման խնդիրն է, որ արձանագրված է հայտարարության մեջ, սակայն ոչ մի վերջնաժամկետ նշված չէ: Հաջորդը հայտնի GPS-ով քարտեզագրումն է, որի մասին ոչ մի տեղ չկա գրված: Այսինքն՝ պետք է լինի այս խնդիրների հստակեցում, բանակցում: Մենք կարծում ենք, որ գործող իշխանությունն ունակ չէ դա անել»,- ասաց Մարուքյանը` ընդգծելով, որ ով էլ կլինի անցումային ժամանակաշրջանի վարչապետը, կարծում են, որ պետք է իրենց ճանապարհային քարտեզում նշած քայլերն իրականացնի՝ իր կաբինետի հետ: Մարուքյանի կարծիքով՝ ոչ մի ուժ ունակ չէ միայնակ ստանձնելու այս պատասխանատվությունը, բեռը, հետևաբար պետք է բոլորը միասնական այս ուղղությամբ աշխատանք տանեն:

«Ոչ մի քաղաքական գործող միավորի հետ կամուրջներն այրված չեն, և կարող ենք եղած շփումները շարունակել և գալ ընդհանուր լուծումների»,-ասաց Մարուքյանը:

Նա շեշտեց, որ սահմանադրական ճանապարհով փոփոխություններին հասնելու համար պետք է, որ «Իմ քայլը»  խմբակցությունը ևս գա այդ լուծումների դաշտ:

«Ուզում եմ հայտարարել, որ մենք բաց ենք բոլոր ուժերի համար՝ համագործակցության, շփումների համար: Եթե մեր մոտեցումները կհամընկնեն, եթե մեր տեսլականները կհամընկնեն այս խնդիրների լուծման հետ կապված, միանշանակ իմացեք, որ «Լուսավոր Հայաստան»-ն ուղղակի իր ծառայություններն է ներկայացնում, բաց դնում սեղանի վրա՝ մեր երկիրը կայունացնելու և իրավիճակից դուրս գալու համար»,- նշեց Մարուքյանը՝ ընդգծելով, որ քաղաքացիական բախումներից պետք է խուսափել: