Կրկին քաղաքացիական պատերազմի վտանգի մասին. Լևոն Տեր-Պետրոսյան. Ilur.am

Լուրեր

18.09.2024 | 23:26
Շախմատի համաշխարհային Oլիմպիադա․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Անգլիայի ընտրանուն
18.09.2024 | 22:56
Թուրքիայի ընդդիմության նախկին առաջնորդի դեմ նոր գործ է հարուցվել․ նրան սպառնում է գրեթե 4 տարվա ազատազրկում
18.09.2024 | 22:27
«Թել-Սել»-ը 2024-ին բացում է ներդրումների նոր ուղի. դարձե՛ք բաժնետեր՝ վճարելով ընդամենը 400 դրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2024 | 22:24
Ճապոնիան հայտարարել է Հյուսիսային Կորեայի կողմից երկու բալիստիկ հրթիռների արձակման մասին
18.09.2024 | 22:18
Թուրքիան հեղուկ գազի մատակարարման պայմանագիր է ստորագրել ֆրանսիական TotalEnergies-ի հետ
18.09.2024 | 22:14
Շուրջ 20 կազմակերպություններ դիմել են ԵԽ նախագահին՝ կոչ անելով չվավերացնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լիազորությունները և հասնել քաղբանտարկյալների ազատ արձակման
18.09.2024 | 22:12
Թուրքիայում փեյջերների հետ կապված վտանգ չկա․ թուրք նախարարը՝ Լիբանանում պայթյունների մասին
18.09.2024 | 22:10
Նախագահն ընդունել է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին
18.09.2024 | 21:56
Ֆինլանդիայի նախագահն առաջարկել է ՌԴ-ին զրկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքից
18.09.2024 | 21:36
ՌԴ-ի հակահարձակումը Կուրսկի շրջանում կանգնեցվել է. Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարություն
18.09.2024 | 21:24
Ով է հեղաշրջման փորձի համար կալանավորվածներից մեկը․ խումբը պատրաստվել է ռուսական «Արբատ» բազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2024 | 21:15
Գևորգ Պապոյանն այցելել է Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու
18.09.2024 | 20:56
Թուրքիան ընդլայնելու է կապերը ՇՀԿ-ի և BRICS-ի հետ․ Էրդողան
18.09.2024 | 20:25
Մոսկվայում Wildberries-ի մոտ հրաձգության հետևանքով վիրավորված անվտանգության երկրորդ աշխատակիցն է մահացել
18.09.2024 | 20:14
Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Բոլորը

Ilur.am-ը գրում է.

Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքը ավելի խորացրեց իմ մտավախությունը մեր երկրին սպառնացող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին: Նման պատասխանատու միտք արտահայտելու հիմք են հանդիսանում Մանուկյանի ելույթում հնչեցված հետևյալ հայտարարությունները.

– «Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ այս շարժումը, որ ստեղծված է, ինքը ինչքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան լավ: Շարժումը չհաղթեց` գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»:

– «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»:

Սրանով Մանուկյանը նշագծում է Փաշինյանի հեռացման երկու ճանապարհ` կամավոր կամ բռնությամբ: Հոշոտել և զոռով բառերը այլ բան, քան բռնություն չեն նշանակում: Եթե սրանք միայն խոսքեր լինեին, ապա դեռ շատ մտահոգվելու կարիք չէր լինի: Բայց Մանուկյանի առաջնորդած բազմամարդ երթի կողմից վարչապետի կեցավայրի կեսժամյա շրջափակման և Փաշինյանի ընտանիքի ահաբեկման զազրելի արարքը ոչ այլ ինչ է, քան բռնության պատրաստակամության անթաքույց ցուցադրություն:

Եթե սա լիներ հակամարտող կողմերից միայն մեկի դիրքորոշումը, այն դեռևս մեծ վտանգ չէր ներկայացնի: Մինչդեռ Մանուկյանն անզգուշորեն անտեսում է այն հանգամանքը, որ նույնպիսի դիրքորոշում է որդեգրել նաև մյուս` Փաշինյանի կողմը: Վերջինիս պահվածքը և հռետորաբանությունը ցույց են տալիս, որ նա ամենևին մտադիր չէ կամավոր հեռանալ, այլ պատրաստ է ցանկացած առճակատման: Հետևաբար, եթե երկու կողմն էլ վճռական են տրամադրված, ապա բախումն անխուսափելի է:

Մի՞թե դրանում համոզվելու համար մեր ժողովրդին ապացույցներ են պետք: Մի՞թե հասկանալի չէ, որ, թեև ոչ ինտելեկտուալ առումով, բայց իրենց խառնվածքով, համառությամբ, արկածախնդրական հակումներով և մինչև վերջ գնալու մոլուցքով Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են: Հանրությունը մոռացե՞լ է, արդյոք, որ երկուսն էլ Խորհրդարանը գրոհելու մեծ փորձ ունեն, ինչը «փայլուն կերպով» կիրառել են 1996 և 2018 թվականներին: 2018-ին Սերժ Սարգսյանը զիջեց, և նրա քաղաքական հենարանը հանդիսացող ՀՀԿ-ն, արտաքուստ օրինական ճանապարհով, իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին: (Իմիջիայլոց, դրանով, ցավոք, վիժեցվեց Ղարաբաղի հարցի փոխզիջումային կարգավորման ևս մեկ հնարավորություն, քանի որ, իմ տպավորությամբ, Սերժ Սարգսյանը պատրաստ էր իր վերընտրությունից հետո անմիջապես ստորագրել Լավրովյան պլանը, ինչը, Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության համեմատ, մեծագույն հաղթանակ կհամարվեր):

Մինչդեռ այսօր, ինչպես վերը նշվեց, ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր թիմը իշխանությունը զիջելու ոչ մի պատրաստակամություն չեն ցուցանում:

Թեմայից դուրս, չեմ կարող չանդրադառնալ նաև Վազգեն Մանուկյանի անզգուշորեն արտահայտած հետևյալ վտանգավոր մտքին, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ Հայաստանի համար. «Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվելու, աշխարհը չի ներելու Թուրքիային իրա լկտիությունները: Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք»:

Հարց է ծագում. հապա ու՞ր մնաց երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման» օրենքը: Ստացվում է, որ մենք նորից վերադառնում ենք 1920 թվականի իրավիճակին, երբ ապավինելով Անտանտի երկրների հակաթուրքական դաշինքին և հակադրվելով քեմալական Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցմանը, կորցրեցինք ոչ միայն Արևմտահայաստանը, այլև Կարսի նահանգը, Սուրմալուի գավառը, Նախիջևանը և Ղարաբաղը: Մի՞թե Մանուկյանը չի հասկանում, որ այսօր էլ Հայաստանի կողմից պատրաստակամություն հայտնելով միանալու դեռևս չկայացած հակաթուրքական ցանկացած դաշինքի` մենք հակադրվում ենք ռուս-թուրքական արդեն իսկ կայացած լիակատար փոխըմբռնման իրողությանը, ինչը նշանակում է, որ դրանով ձեռնոց ենք նետում ոչ միայն Թուրքիային, այլև մեր բարեկամ Ռուսաստանին:

Թող տպավորություն չստեղծվի, թե այս հոդվածով ես հակադրվում եմ Վազգեն Մանուկյանին և աջակցություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա: Բայց ոչ թե ներազգային բախումների, այլ բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչը պատիվ կբերի հակամարտող երկու կողմերին էլ: Ուստի կոչ եմ անում մեր ժողովրդին` մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին, որոնք, բացի քաղաքացիական պատերազմի սպառնալիքից, չափազանց վտանգավոր են նաև կորոնավիրուսի տարածման անկառավարելի դառնալու նկատառումով: Անհուսալիորեն սպասում եմ նաև, որ մեր մտավորականությունը գոնե մեկ անգամ հանդես կգա իր սթափեցնող խոսքով: