Վիվա-ՄՏՍ-ի անունից հանդես եկող անհայտ անձանց կողմից քաղաքացիներից գումար շորթելու փորձեր են կատարվում

Լուրեր

20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
Բոլորը

Վիվա-ՄՏՍ-ը զգուշացնում է, որ  Վիվա-ՄՏՍ-ի անունից հանդես եկող անհայտ անձանց կողմից քաղաքացիներից գումար շորթելու փորձեր են կատարվում։ Հայտարարության մեջ ասվում է․

«Խարդախությամբ գումար շորթելու նպատակով բաժանորդները տեղեկացվում են, թե իբր Վիվա-ՄՏՍ-ի կողմից անցկացվում է մրցույթ կամ խաղարկություն, որին մասնակցելով՝ հաղթողն իբր կստանա մրցանակ (հեռախոս և այլն): Խարդախություն իրականացնողները բաժանորդից պահանջում են տրամադրել այնպիսի տեղեկություններ, որոնք պարունակում են ԱՆՁՆԱԿԱՆ տվյալներ ու ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ, կամ՝ կատարել վճարումներ:

Հորդորում ենք զերծ մնալ որևիցե անհայտ անձի կամ հարթակի/հավելվածի, մասնավորապես՝ Վիվա-ՄՏՍ-ի անունից ներկայացող, անձնական կամ բանկային գաղտնիք պարունակող տվյալ տրամադրելուց կամ որևիցե անծանոթ հաշվեհամարի գումար փոխանցելուց:

Նաև՝ կոչ ենք անում զերծ մնալ անհայտ և/կամ անծանոթ աղբյուրներից ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ տեղադրելուց կամ ֆայլեր ներբեռնելուց, հատկապես՝ սմարթֆոններում կամ պլանշետներում: Նախքան տեղադրելն անհրաժեշտ է ծանոթանալ ծրագրի թույլտվությունների հետ»: