Ձերբակալվել է սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրել է.
2020թ. նոյեմբերի 13-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի էջին հրապարակվել էր տեսաուղերձ, որտեղ ավտոմեքենայի սրահում գտնվող 4 անձանցից առջևի ձախ նստատեղին նստած անձը քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաև արցախցիների նկատմամբ հնչեցնում է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր՝ դրանք զուգակցելով վերջիններիս հասցեին վիրավորական արտահայտություններով:
Այդ տեսաուղերձն արձանագրվել էր ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի մշտադիտարկմամբ, բացի այդ դրա վերաբերյալ ստացվել էին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված մի շարք, այդ թվում նաև՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կողմից դիմումներ:
Երևան քաղաքի դատախազության միջոցով դրանք անմիջապես ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:
Արդյուքնքում, նկատի առնելով, որ նյութերի նախապատրաստմամբ ձեռք էին բերվել անձանց նկատմամբ քաղաքական և այլ հայացքներով պայմանավորված, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժնում դեկտեմբերի 2-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:
Նախաքննության ընթացքում բռնության, բռնության գործադրումն արդարացնող և ատելության շեշտադրումներով կոչեր անող անձը նշվալ հանցավոր արաքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է:
Դատախազությունը կոչ է անում քաղաքացիներին առհասարակ, և հատկապես վերջին շրջանում հանրապետությունում առկա հանրային լարվածության մթնոլորում, ձեռնպահ մնալ հանրային պառակտման տանելուն, բռնությունները որպես հասարարական հարաբերությունների վրա ազդելու միջոց կիրառելուն, ինչպես նաև ժողովրդին հատվածականացնելուն, վերջինիս մի մասին պիտակավորելուն, վիրավորելուն, նրանց նկատմամբ ատելություն սերմանելուն ուղղված անընդունելի և խիստ վտանգավոր վարքագծից:
Նման երևույթներն արժանանալու են խիստ իրավական գնահատականների: