Միշան ու Լևոնը՝ մտերիմ համադասարանցիներ, միասին էլ կյանքը զոհեցին Արցախի համար

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Արցախը պաշտպանելիս՝ թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիան հետ մղելիս, զոհվել են Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներ Միշա Սեդրակի Հարությունյանն ու Լևոն Անդրանիկի Մանոյանը։ Միշան ու Լևոնը համադասարանցիներ են, սովորել են Ախուրյանի դպրոցում։

Factor.am-ի հետ զրույցում Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի փոխտնօրեն Հայկ Ռուշանյանը պատմեց՝ տղաները դպրոցի լավագույն աշակերտներից էին։

«Ես իրենց ֆիզկուլտուրա եմ դասավանդել, երկուսն էլ ակտիվ, աշխույժ տղաներ էին։ Բավական մտերիմ էին, լավ ընկերներ էին մինչև 9-րդ դասարանը, հետո մեկն ուրիշ ավագ դպրոց գնաց, մյուսը՝ ուրիշ»,- պատմեց փոխտնօրենը։

Նրա խոսքով՝ երկուսն էլ ընտանիքների միակ արու զավակը։ Միշան ունի երկու, Լևոնը՝ մեկ քույր։

Դպրոցն ավարտելուց հետո Միշան ընդունվել է Շիրակի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի բաժինը, Լևոնը՝ երևանյան բուհերից մեկը։

«Միշան լավ մարզիկ  էր, ըմբշամարտում հաջողություններ ուներ։ Համոզված էինք, որ լավ մարզիկ կդառնա նաև բանակից հետո։ Միջազգային ասպարեզում մրցումների էր մասնակցել, Հայաստանի առաջնության մրցանակակիր էր։ Հեռանկարային մարզիկ էր։ Լևոնն էլ մաթեմատիկայով էր հետաքրքրված»,- շարունակեց Հայկ Ռուշանյանը։

Տղաները հունվարին էին զորակոչվել բանակ՝ ապագայի հանդեպ մեծ հույսերով, որոնք այդպես էլ, ցավոք, իրականություն չդարձան։

«Միշան Հոկտեմբերյանի ուսումնական զորամասում էր, երբ 6 ամիսը լրացավ, տեղափոխվեց Գորիսի գունդ, այնտեղից էլ՝ Ջաբրաիլ։ Դեպքը տեղի է ունեցել Ջաբրաիլում։ Լևոնը նույնպես Ղարաբաղում էր ծառայում։ Նրանից երկար ժամանակ տեղեկություն չունեինք։ Նույնիսկ լուրեր հասան, որ վիրավոր է, հարազատները շուրջ 20 օր տարբեր հիվանդանոցներում փնտրում էին, բայց չգտան։ Հույսները կտրած՝ փնտրում էին մահացածների ցուցակների մեջ, գտան»,- ցավով պատմեց Հայկ Ռուշանյանը։

Հարազատ դպրոցում տղաներին միշտ են հիշում։ Նրանք անմահացել են «Հերոսների անկյունում»՝ Արցախյան առաջին ազատամարտի ու Մեծ Հայրենական պատերազմի հերոսների կողքին։

«Դպրոցում հերոսներին նվիրված անկյուն ունենք։ Իրենց նկարներն էլ փակցրեցինք։ Ամեն մեկինը փակցնելուց ասում էի՝ Աստված իմ, գոնե վերջինը լինեն, և երկուսը  եղան»,- ասաց Հայկ Ռուշանյանը։

Էմմա Չոբանյան