«Մեր բակը» մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն այս պահին հաղորդում են ներկայացնում․ Ոստիկանություն

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Մեր բակը» մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն այս պահին Ոստիկանության բաժանմունքում հաղորդում են ներկայացնում` մանկապարտեզում երեխաների ծեծի վերաբերյալ տարածված ձայնագրության առնչությամբ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության hասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զարզանդ Գաբրիելյանը։

Այսօր onnet.am կայքը, հիշեցնենք, ձայնագրություն է հրապարակել՝ նշելով, որ «Մեր բակը» մանկապարտեզում ծեծում են երեխաներին։ Լուրն արագորեն տարածվել է սոցցանցերում։ Ըստ հրապարակման՝ մանկապարտեզի ենթադրյալ աշխատողներից մեկը մոտ չորս ժամանոց ձայնագրություն է արել ու տվել ծնողներից մեկին, որտեղ լսվում է, թե ինչպես է դայակներից մեկը ծեծում երեխաներին, սպառնում, որ եթե խելոք չմնան, կփակի մութ սենյակում։

Ծնողներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ, տեղեկացրել է, որ այսօր առավոտյան խմբի մեկ այլ ծնող Viber մեսենջերում առանձին խումբ է բացել, որտեղ ներառել է բոլոր ծնողներին ու հենց այդ խմբին էլ ուղարկել է ձայնագրությունը։

Կատարվածի հանգամանքները պարզվում են, այս պահին իրավապահները մանրամասները չեն հաղորդում։