Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի ձեռնամարտի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկումը հետաձգվեց

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկումն այսօր հետաձգվեց:

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ հարցի քննարկումը հետաձգվում է հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանի բացակայության պատճառով:

«Խնդիրը զուտ տեխնիկական էր, և երկու շաբաթ անց հարցի քննարկումը տեղի կունենա»,- Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Հիշեցնենք՝ արդեն երկրորդ անգամն է, որ հարցի քննարկումը հանձնաժողովը հետաձգում է: Նախորդ անգամ քննարկումը հետաձգվեց նախագիծը լրամշակելու պատճառաբանությամբ: Նախագծով ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը պահանջում է ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ հանրապետական պատգամավոր Արտաշես Գեղամյանի պատգամավորական վարքագիծը քննարկման առարկա դարձնելու համար:

Նախագծում ասվում է, որ օրենսդիր մարմնի ներկայացուցչի՝ Արտաշես Գեղամյանի կողմից նման վարգաքագծի դրսևորումը անհամատեղելի է բարձրաստիճան պաշտոնատար անձի վարքագծի նորմերի հետ, քանի որ Ազգային ժողովի պատգամավորը պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի հանրության նկատմամբ, պարկեշտ և օրինակելի լինի՝ ոչ միայն պատգամավորական լիազորությունները իրականացնելիս, այլ նաև ամենօրյա կյանքում:

Հիշեցնենք՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը 2017 հոկտեմբերի 5-ին ԱԺ միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա։

Շողիկ Գաստյան