Ռազմական հերթական բախումն է լինելու Արցախի շուրջ․ կանհետանան պետություններ, կհայտնվեն նորերը․ Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 23:00
Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսության փակման հարցը՝ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին
20.05.2026 | 22:49
ՌԴ-ն ուզում է ՀՀ-ում իրավիճակը լարվի, որ իր ազդեցությունը հետ վերադարձնի․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 22:38
Հեռու չենք նրանից, որ մի քանի տարի անց գլխավոր գործունեությունը դառնա նամազը. Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 22:24
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ ղեկավարության գործողությունները «չեն համապատասխանում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»
20.05.2026 | 22:13
Խաղաղապահությունը պահանջում է ոչ միայն պատրաստվածություն, այլև քաղաքական միասնություն. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Մարոկկոյի համաժողովում
20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
The Insider-ի հրապարակումից ակնհայտ դարձավ՝ ովքեր են օտար շահեր պաշտպանում․ Կարապետյանն ում է դատի տալու. Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը դիվանագետ, քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ

– Ընդդիմությունն այսօր հանրահավաք է հրավիրել՝ կրկին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Որպես վարչապետի միասնական թեկնածուի անուն նշվում է Վազգեն Մանուկյանի անունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա։

– Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև ցանկացած քաղաքական գործչի գործունեությունն արդյունքներով է որոշվում։ Մենք, ցավոք, տեսնում ենք, որ արդյունքները խիստ բացասական են՝ լինի արտաքին քաղաքական կամ ներքաղաքական։ Բացի այդ, նրա գոյությունը որպես վարչապետ՝ խիստ սահմանափակում է Հայաստանի հնարավորությունները՝ լինի դա Արցախի հարցով բանակցություններում, լինի արտաքին քաղաքական կապեր։ Հիմա՝ ինչո՞ւ Վազգեն Մանուկյանը կառաջադրվի որպես միասնական թեկնածու այդ 16 կուսակցությունների կողմից, կարծում եմ՝ նա համեմատաբար իրենց համար և դրսի համար ընդունելի կերպար է։

– Դրսի համար ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք։

– Առաջին հերթին՝ Ռուսաստանի համար։ Պիտի ընդունել, որ ռուսական դիրքերը Հայաստանում խիստ ուժեղացել են այսօր, բայց վստահաբար կարող եմ ասել, որ առաջիկայում մենք կնկատենք հակակշիռների ուժեղացում, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների և Եվրոպայի դերի, որովհետև արդեն իսկ հայտարարությունները՝ լինի Արցախի հարցով, թե՝ ավելի մեծ հարցերով, մենք նկատում ենք, որ անտարբեր չեն մնալու։ Առաջադրել՝ դեռ չի նշանակում, որ հրաժարական կտա կամ անպայմանորեն նա կլինի։ Ի վերջո, կարող է իշխանությունը և ընդդիմության այլ թևը գան համաձայնության մեկ այլ՝ պակաս քաղաքականացված անձի շուրջ։ Ես ավելի հակված էի և անձամբ ես կուզենայի, որ լիներ որևէ այլ անձ, որը լիներ զուտ այս անցումային, թերևս, 6 ամսվա կամ առավելագույնը մեկ տարվա ընթացքում անցումային վարչապետ, տնտեսական կառավարիչ, իսկ քաղաքական հարցերը, արտաքին քաղաքական հարցերը ես կնախընտրեի գործող նախագահին տալ։

– Պատերազմից հետո Արցախի ներքին կյանքում մեծ դեր է ստանձնել ՌԴ-ն։ Խաղաղապահ առաքելությունից բացի՝ նաև հումանիտար հարցեր է կարգավորում։ Ըստ Ձեզ՝ Հայաստանն աստիճանաբար դուրս չի՞ մղվում Լեռնային Ղարաբաղից։ Ի՞նչ ռիսկեր կան այստեղ, թե՞ անվտանգության հարցը դրված է ռուսների վրա, մյուս հարցերն էլ իրենք պետք է քննարկեն, լուծեն։

– Անվտանգության հարցը այլ է, դա կարող է լինել ռուսների ձեռքում, բայց ներքին կյանքը պետք է կառավարվի արցախյան իշխանությունների կողմից։ Այստեղ խնդիրը հետևյալն է, որ պիտի Արցախը որոշի․ եթե իրեն թվում է, որ ինքը պետք է լինի ռուսական իշխանության տակ, բայց Հայաստանը պիտի շարունակի ֆինանսավորել Արցախին, ինչպես ամեն տարի, մենք այս 20 տարվա ընթացքում երկու միլիարդից ավելի միայն քաղաքացիական ծախսերի համար փող ենք տվել․․․ Պիտի նաև հասկանանք՝ այդ անվտանգություն ասվածը, որ ռուսներն են ապահովում, ընդամենը 16 կամ 18 դիրք ունեն ռուսները։ Այսինքն՝ իրենք իսկապես մտածում են, որ երբ մենք ավելի փոքր սահման ունենալով՝ 100-ից ավելի դիտակետեր և դիրքեր ունեինք, հիմա այդքանով ռուսներն ապահովելո՞ւ են։ Չեն ապահովելու, չեն կարողանալու, չեն էլ ուզում։ Ռուսները մի խնդիր են լուծում, դա սեփական ռազմաբազայի տեղակայումն է։ Եվ պատահական չէ, որ որոշ պաշտոնյաներ արդեն խոսում են ոչ թե խաղաղապահ ուժերի, այլ ռազմակայանի տեղակայման մասին։ Մեզ համար, ամեն պարագայում, շատ կարևոր է, որ նրանց կարգավիճակը լինի որպես խաղաղապահ։ Ես կարծում եմ՝ մենք պիտի հասկականք, որ առաջիկայում՝ ո՛չ մինչև հինգ տարում, լինելու է հերթական ռազմական բախումը, և դա չի լինելու արդեն հայ-ադրբեջանական, դա ավելի մեծ է լինելու։

– Ո՞ւմ միջև է լինելու այդ ռազմական բախումը և ի՞նչ տարածքում եք բախումը պատկերացնում, կրկին Արցախո՞ւմ։

– Կարող են ներքաշվել Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Արևմուտքը՝ Արցախի շուրջ, Արցախը որպես պատրվակ, դետոնատոր օգտագործելով, բայց արդեն աշխարհաքաղաքական փոփոխություններ կլինեն։ Ես արդեն 15 տարի էъ խոսում եմ այն մասին, որ տարածաշրջանը կանգնած է մեծ հեղաբեկումների առաջ՝ պետություններ կանհետանան, պետություններ ի հայտ կգան, այդ ամբողջը տեղի է ունենալու։ Այս պատերազմը, կարելի է ասել, նախադուռն էր, գավիթն էր ավելի մեծ փոփոխությունների, հետևաբարъ մեր առաջնային խնդիրը պիտի լինի վերակազմավորել մեր պետությունը և բանակը այն ժամանակակից զինատեսակներով ու կապի, կառավարման միջոցներով, որպեսզի մենք հաջորդ բախման ժամանակ ոչ միայն չկորցնենք եղածը, այլև պատրաստ լինենք նաև նվաճումներ ունենալու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան