ԵԱՀԿ-ն նոր գլխավոր քարտուղար ունի

Լուրեր

04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանացի Հելգա Շմիդտը կլինի ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարը։ Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա ասել է, թե կազմակերպությանն անհրաժեշտ է կրթված ղեկավար, քանի որ կարևոր է ամրապնդել վստահությունը ԵԱՀԿ հանդեպ, որպեսզի այն որակապես նոր մակարդակի դուրս գա, իրապես նվիրված լինի այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է, և չդառնա ևս մեկ հարթակ, որտեղ մշտական հակամարտություն կա մի կողմից ԵՄ-ի, մյուս կողմից՝ Ռուսաստանի միջև և ոչ միայն։

«Ուրախ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է նոր ղեկավարություն նշանակելու համար։ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտ, ԺՀՄԻԳ տնօրեն Մատեո Մեքաչի, ԶԼՄ-ների ազատության հարցով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրու, ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատար Կայրաթ Աբդռահմանով»,- հայտարարել է Ռաման՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի բացմանը։

Նա իր բացարձակ վստահությունն է հայտնել նրանց պրոֆեսիոնալիզմի և ունակությունների նկատմամբ ու կոչ արել ԵԱՀԿ անդամ բոլոր պետություններին՝ աջակցել նրանց առաջիկա երեք տարիների ընթացքում իրենց մանդատները կատարելու հարցում:

Հավելենք, որ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ նիստը տեղի է ունենում դեկտեմբերի 3-4-ը, տեսակոնֆերանսի ռեժիմով:

Տաթև Ֆռանգյան