Նիկոլ Փաշինյանը հրահրեց, որ Ադրբեջանը ավանտյուրայի գնա. Արտակ Զաքարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 21:37
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
18.11.2024 | 21:24
ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար
18.11.2024 | 21:11
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին
18.11.2024 | 21:00
Պարո՛ն Փաշինյան, անընդունելի՛ է ոչնչացնել թիմակիցներին․ սա դաս է նաև Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի համար․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 20:49
ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն անդրադարձել  է միջտարածաշրջանային և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը
18.11.2024 | 20:38
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավոր Մուհամմադ Վեցերորդին
18.11.2024 | 20:30
«Քաղաքական մատաղ»` գալիք ընտրություններին ընդառաջ. ՔՊ-ականները նշում են պաշտոնանկությունների պատճառները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 20:15
Իրանը հրաժարվել է Ռուսաստանից ՀՕՊ միջոցներ գնել՝ Իսրայելի կողմից դրանց ոչնչացումից հետո
18.11.2024 | 20:00
Փաշինյանն է որոշում բոլորի ճակատագիրը․ ի՞նչ տարբերություն՝ «մենակապետության» մեջ ով է ՆԳ նախարար․ Արամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 19:50
Կմեկնարկի Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը
18.11.2024 | 19:42
Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր կին լրագրողները ֆիզիկական բռնության են ենթարկվել
18.11.2024 | 19:33
Դեռևս քննարկվում է Ուկրաինայի կողմից ՌԴ-ի խորքում հարվածների արգելքը հանելու հարցը. Ֆրանսիայի ԱԳՆ
18.11.2024 | 19:21
Վարչապետը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ
18.11.2024 | 19:10
Սրա վերջը եկե՞լ է. Փաշինյանի «խնդրանքից» հետո 6 բարձրաստիճան պաշտոնյա հրաժարականի դիմում է գրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 19:00
Աջ ոտքի գուլպան հանում է, հագցնում ձախ ոտքին և հակառակը․ սա է այս հրաժարականների էությունը․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանի հետ

-Պարո՛ն Զաքարյան, 44-օրյա պատերազմում, չնայած զինծառայողների հերոսական պայքարին, պարտություն գրանցվեց։ Ըստ Ձեզ՝ այս արդյունքը ռազմակա՞ն էր, թե՞ քաղաքական։ 

-Իհարկե` ճիշտ եք, մեր բանակը, ԶՈՒ-ն իրենց ջանքերի առավելագույնը գործադրեցին, որպեսզի կարողանան իրենց մարտական խնդիրները լուծել, բայց բոլոր վերլուծությունները բերում են նրան, որ մենք ունեցել ենք քաղաքական խայտառակ ձախողում քաղաքական իշխանությունների կողմից։ Մենք ունեցել ենք դիվանագիտական մի շարք ձախողումներ, և մենք լիարժեք կարող էինք խուսափել այս պատերազմից, կարող էինք բանակցային գործընթացում վարել այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն չտար խնդիրը հասցնել պատերազմի։

-Ձեզ զարմացրե՞ց ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ դիվանագիտական ձախողում չկա:

-Միանշանակ: Հեշտ է, չէ՞, ամեն մեկը իր վրայից խնդիրը գցի բանակի վրա, և դա ամենաանարդար մոտեցումն է։

-Այն պայմաններում, երբ Ադրբեջանի ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցում էր Հայաստանին, վայելում էր Թուրքիայի աջակցությունը, մենք կարո՞ղ էինք հաղթել, եթե այո՝ ինչի՞ հաշվին։

 -Պետք չէր մեկ և ավելի տարի անել այնպիսի գործողություններ, որպեսզի Հայաստանի դեմ ձևավորվի ռազմական կոալիցիա: Ինչքան էլ Ադրբեջանի բյուջեն մեծանա, 2005 թվականից սկսած Ադրբեջանի բյուջեն անընդհատ համակարգային աճ է ունեցել, ընդ որում՝ ռազմական ոլորտին ուղղված բյուջեն, և դա նորություն չէ: Մենք միշտ կարողացել ենք հավասարակշռել տարբեր եղանակներով՝ ռազմական, քաղաքական, դիվանագիտական և այլն, և մինչև այս տարվա փետրվարը մենք ունեցել ենք այդ հավասարակշռությունը, նաև ռազմական հավասարակշռություն: Բայց ամբողջ պատկերը սկսեց խառնվել, երբ որ Ադրբեջանը սկսեց սպառնալ Թուրքիայի ակտիվ միջամտությամբ, բայրաքթարների հայտնվելով Ադրբեջանի սպառազինության մեջ, Պակիստանի քաղաքական և ոչ միայն քաղաքական աջակցությունը, Սիրիայի տարածքից իսլամիստ ծայրահեղականների ներկրումով Ադրբեջան, Ուկրանիայի և Իսրաելի ամիջական, ոչ ուղղկանի կամ ուղղակի մասնակցությամբ, բայց նաև զենքի ակտիվ մատակարարմամբ բուն պատերազմի ընթացքում. սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծեին քաղաքական իշխանությունները, և դրա համար էլ հենց նախատեսված էր Մինսկի խումբը, իսկ ինչ եղավ արդյունքում, մենք Մինսկի խմբում կառուցողական կողմից վերածվեցինք ապակառուցողական կողմի, վերածվեցինք ռազմատենչ հայտարարություններ անող կողմի. հիշենք Փաշինյանի հայտարարությունները, հիշենք պաշտպանության արդեն նախկին նախարարի հայտարարությունները, մարտակոչեր էինք լսում հուլիսյան դեպքերից հետո, դիրքային մարտերը այնպես ներկայացվեցին, ասես խոշոր ճակատամարտ ենք կարողացել հաղթել, ազգային հերոսներ ունեցանք, բազմաթիվ պարգևատրումներ և այլն: Այսինքն այս պաթետիկ և ռազմաշունչ իրավիճակում աշխարհը տեսավ, որ այս մարդկանց իրավունք է, եթե ուզում են պատերազմել, թող պատերազմեն: Սս ամենամեծ սխալն էր: Եվ իմ տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունը, և հատկապես Գլխավոր շտաբը, թերևս, մինչև պատերազմն էլ անընդհատ այդ մտահոգությունն ուներ, որ քաղաքական առումով մենք հետ ենք մնում, և դա հետագայում բուն պատերազմի ընթացքում առաջացնելու է խնդիրներ: Եթե մեր Զինված ուժերը Ադրբեջանի հետ մնային դեմ առ դեմ, ապա վստահ եղեք, որ մենք այս պատկերը չէինք ունենա… Ադրբեջանը նույնիսկ մեկ մետր առաջ գալու հնարավորություն չէր ունենա:

-ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատմեց՝ պաշտոնն ստանձնելուց հետո ինքը զգուշացրել է ղեկավարությանը, որ պայքարելու ենք ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի դեմ, և անհրաժեշտ է խուսափել պատերազմից։ Ինչո՞ւ բանը հասավ կռվին: Որ պահից սկսած՝ մենք կորցրինք խաղաղ գործընթացի թելը:

-Այն պահից սկսած, երբ որ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղը Հայաստան է և վերջ… Այն պահից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղի ժողովուրդն իրեն մանդատ չի տվել բանակցելու: Այն բանից հետո երբ որ ինչ-որ անհասկանալի սկզբունքներ հրապարակեց, այն պահից հետո, երբ Անվտանգության խորհրդում սկսեց տարբեր բաներ ասել, երբ որ ԱԺ-ում սկսեց աղավաղել բանակցային գործընթացի էությունը մի շարք հայտարարություններով և այդպիսով անհասկանալի դարձավ Հայաստանի մոտեցումը՝ որն է այդ մոտեցումը խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ… Եվ բոլորովին պատահական չէր, որ պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում միջազգային հանրության որևէ գործնական աջակցություն չկար, միայն Ռուսաստանն էր հետևում, և դրանից հետո սկսեց միջամտության ակտիվ գործընթացը:

Պարո՛ն Զաքարյան, դուք ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում: Այս տարիներին շատ պարզ էր, մենք պատրաստվում էինք պատերազմի:

-Մենք չէինք պատրաստվում պատերազմի, մենք պատերազմին պատրաստ լինելով՝ ամեն կերպ բանակցում էինք, որպեսզի գործը պատերազմի չհասնի: Նիկոլ Փաշինյանը եկավ և անմիջապես սլաքներն ուղղեց դեպի պատերազմը, նա առնվազն հրահրեց, որ Ադրբեջանը գնա այդ պատերազմին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան