Ե՞րբ է պետք դիմակ կրել․ ԱՀԿ-ն նոր խորհուրդներ է հրապարակել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) թարմացրել է կորոնավիրուսի դեմ պաշտպանիչ դիմակներ կրելու խորհուրդները։ Այս մասին ասվում է ԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Դրա համաձայն՝ հանրային վայրերում, որտեղ կարող են առաջանալ վարակի տարածման օջախներ, խորհուրդ է տրվում կրել ոչ բժշկական դիմակ, ինչպես շենքերի ներսում (խանութ, աշխատավայր, դպրոց և այլն), այնպես էլ դրանից դուրս, որտեղ հնարավոր չէ ապահովել առնվազն մեկ մետր ֆիզիկական հեռավորություն։

Այն վայրերում, որտեղ օդափոխությունը սահմանափակված է, խորհուրդ է տրվում մշտապես դիմակ կրել՝ անկախ հեռավորություն պահելու հնարավորությունից։

Այս կանոնները տարածվում են ինչպես մեծահասակների, այնպես էլ մինչև 12 տարեկան երեխաների վրա։ 6-ից 11 տարեկան երեխաները պետք է դիմակ կրեն՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակը, իսկ մինչև 5 տարեկան երեխաներն ընդհանրապես պետք է խուսափեն դիմակ կրելուց։

ԱՀԿ տվյալների համաձայն՝ աշխարհում համաճարակի ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի շուրջ 63 միլիոն դեպք, գրեթե մեկ ու կես միլիոն մարդ մահացել է։

Տաթև Ֆռանգյան