Պաշտպանի աջակցությամբ վերացվել է քաղաքացու նկատմամբ հարկային մարմնի նշանակած տուգանքը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենա ներմուծած որդու նկատմամբ նշանակած տուգանքի վերացման համար։

Ըստ դիմումատուի՝ ավտոմեքենան հաշվառելիս տեղեկացել են, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից որդու նկատմամբ նշանակվել է դրամական տուգանք: Վարչական տույժի վերաբերյալ որոշումը կայացվել է այն պատճառաբանությամբ, թե ավտոմեքենա ներմուծած քաղաքացին՝ որպես անհատ ձեռնարկատեր, սահմանված ժամկետից ուշ է հարկային մարմին ներկայացրել ներմուծման հայտարարագիրը:

Քաղաքացու պնդմամբ՝ որդին որևէ հայտարարագիր չի ներկայացրել և չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում պարզվել է, որ որպես անհատ ձեռնարկատեր տուգանված քաղաքացին՝ հաշվառված չէ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում։ Ավելին, Պետական եկամուտների կոմիտեից ստացված ներմուծման հարկային հայտարարագրում բացակայում էհայտարարագրելու իրավասություն ունեցող անձի ստորագրությունը:

Արդյունքում, Պետական եկամուտների կոմիտեն անվավեր է ճանաչել քաղաքացու նկատմամբ նշանակված տուգանքի որոշումը, քանի որ մեկ ավտոմեքենա ներմուծելու դեպքում ֆիզիկական անձը հարկային հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չի կրում: